close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2018
+4°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետը ինքն իրեն շփոթել է ժողովրդի հետ. Շարմազանովի պատասխանը` Փաշինյանին

Քաղաքական

19 Սեպտեմբերի 2018, 23:34
 Վարչապետը ինքն իրեն շփոթել է ժողովրդի հետ. Շարմազանովի պատասխանը` Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն շփոթել է ժողովրդի հետ։ Հայաստանում չկա ու չի կարող լինել որեւէ գործիչ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, որը կարող է խոսել ՀՀ բոլոր քաղաքացիների անունից։ Այս մասին News.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը։

Անդրադառնալով Մալաթիա–Սեբաստիայում այսօր՝ սեպտեմբերի 19–ին, Նիկոլ Փաշինյանի խոսքին, թե «հիմա էլ ասում են՝ արտահերթ ընտրություններ նպատակահարմար չենք գտնում, այսինքն, ուզում եք ասել, նպատակահարմա՞ր էիք գտնում, որ ես ընտրվեմ վարչապետ, նպատակահարմար պիտի ժողովուրդը գտնի, դուք ո՞վ եք», ՀՀԿ մամուլի խոսնակը կոչ արեց ժողովրդի ետեւում  չթաքնվել եւ  ժողովրդի անունից կոչեր չհնչեցնել։

«Երկրորդ, եթե տեղյակ չես, ուրեմն տեղեկացնում եմ, քեզ ընտրել են ԱԺ պատգամավորները. մայիսի 1–ին չես ընտրվել, մայիսի 8–ին ընտրվել ես։ Եթե քեզ պատգամավորները ընտրած չլինեին, դու ոչ թե մայիսի 8–ին կհռչակվեիր ՀՀ վարչապետ, այլ մայիսի 1–ին»,–նկատեց Շարմազանովը։

Նա առնվազն վեց կետով հակադարձեց  Փաշինյանին. «Երրորդ. ՀՀ–ում գործում է Սահմանադրություն, այլ ոչ թե Փաշինյանի կամ իմ ընտրազանգվածի դիկտատուրա եւ բոլոր գործընթացները պետք է լինեն բացառապես Սահմանադրության շրջանակում։

Չորրորդ, ըստ Սահմանադրության, երաշխավորված է իշխանությունների տարանջատման սկզբունքը եւ օրենսդիր մարմինը ոչ թե կառավարության կցորդն է, այլ Փաշինյանն ու կառավարությունն են հաշվելու օրեսդիր մարմնին։

Հինգերորդ. ՀՀ ԱԺ պատագամավորները՝ 105–ից յուրաքանչյուրը, ցանկացած օրենսդրական նախաձեռնության կքվեարկի այնպես, ինչպես իր խիղճը կամ համոզմունքը կթելադրի, այլ ոչ թե Փաշինյանը կամ Փաշինյանի կողմնակիցները։

Վեցերորդ, պարոն Փաշինյան, այս երկրագնդի վրա քեզանից հազարապատիկ ավելի հզոր ու ավելի բարձր լեգիտիմությունը ունեցող գործիչներ են եղել, որոնց կործանել է մեծամտությունը եւ անսխալականությունը։ Քանի ժամանակն է, պատմությունից դասեր քաղիր, չէ, հետո ուշ է լինելու»,–ասաց Էդուարդ Շարմազանովը։

Անդրադառնալով Փաշինյանի դիտարկմանը, թե ինքն այն ժամանակ Սերժ Սարգսյանին ասել էր՝ Դուք իրավիճակը ճիշտ չեք գնահատում, նա գնացել էր, «սպեցնազն» ուղարկել, հաջորդ օրն ասել՝ Նիկոլը ճիշտ էր ասում, ՀՀԿ խոսնակը հակադարձեց. «Այս 4 ամիսը ցույց է տալիս, որ դու սխալվեցիր, ես էի ճիշտ»։

«4 ամիս առաջ դու ունեիր բացառիկ շանս՝ օգտագործել լեգիտիմությունը եւ վստահությունը, որպեսզի երկիրը չտանես ցնցումների, բայց դու, պարոն վարչապետ, նախընտրեցիր վատագույն սցենարը, գնացիր քաղաքական վենդետաների, հասարակությունը սեւերի ու սպիտակների բաժանելու, քաղաքական ուժերին անվանարկելու ճանապարհով»,–պարզաբանեց Շարմազանովը։

Նա եզրափակեց, որ Նիկոլ Փաշինյանը ամենաձախողված վարչապետն է. «4 ամիսը բավարար էր, որ հասկանայինք, որ դու վարչապետ եւ գերագույն գլխավոր հրամանատար լինել չես կարող»։

Այնտեղ` Սև ծովի ափին ...
12 Դեկտեմբերի 2018, 23:06 Այնտեղ` Սև ծովի ափին ...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica