close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2018
+11°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2018
USD1483.48
GBP1634.62
EUR1557.16
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամոթը Փաշինյանի քաղաքական թիմինն է. Նաիրա Զոհրաբյանը չի ներելու

Քաղաքական

19 Սեպտեմբերի 2018, 21:51
 Ամոթը Փաշինյանի քաղաքական թիմինն է. Նաիրա Զոհրաբյանը չի ներելու

Այսօր Մատենադարանի հարակից տարածքում անցկացվող քարոզարշավի ժամանակ Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակը գլխավորող թեկնածու Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲՀԿ- ԻՄ քայլը ուժերի միջև դիմակայությանը:

Նա նախ նշեց, որ ոստիկանություն է ներկայացրել կոնկրետ փաստեր, թե ինչպես են իրեն և իր ընտանիքի անդամներին հայհոյում սոցիալական ցանցերում: Այդ փաստերի մեջ են եղել նաև  «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանի հանդեպ սեւ քարոզչության փաստեր:

 «Ամենագռեհիկ, ամենախուլիգան, փողոցային մուժիկի հայհոյանքներ են հասցրել կանայք, Սփյուռքի նախարարության աշխատակից,  ոմն Անուշ Լալայան, հայհոյանքը չեմ ասի, որովհետեւ ինձ թույլ չեմ տա վերարտադրել այդ հայհոյանքները: Նրանցից մեկն էլ սպառնացել է` մեր թեկնածուին կամ վարչապետին բան ասացիր՝ փրթիկ–փրթիկ կանեմ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ իրեն հայհոյող  ֆեյքերը համակարգում է ոմն Աշոտ Սարգսյան:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով` ամենասարսափելին այն է, որ ադրբեջանական մամուլն է գրում` թե տեսեք` ինչպես են վերաբերվում մի կնոջ, ով  Ստրասբուրգում եւ միջազգային կառույցներում պաշտպանում է Արցախի շահը: «Հայհոյանքներ տեղալը մեկ բանի մասին է խոսում, որ իրենք վախեցած են, խուճապի մեջ են։ Ես համարում եմ, որ  սա ամենանողկալի ընտրապայքարն է, որին ես մասնակցել եմ»,– ասաց նա:

Լրագրողների դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այդ փաստին, Զոհրաբյանը նշեց. «Ուրախ եմ, որ նա  արձագանքել է, կարծում եմ փաստերը, որ այսօր տրամադրել եմ ոստիկանությանը, բավարար կլինեն հարգարժան վարչապետին հասկանալու համար, որ ամոթը իր քաղաքական թիմինն է, ամոթը իր դաշինքի ավագանու անդամներինն է, ովքեր ամենաանբարո, ամենախուլիգան, ամենավիրավորական  հայհոյանքներն են հասցրել ինձ, իմ երեխային, իմ ծնողներին, իմ մահացած հորը: Չեմ ներելու, ամբողջ կյանքս դնելու եմ, որ դուք բոլորդ՝ հատ–հատ, իրավական հարթության մեջ պատասխան տաք դրա համար։ Սա ես դարձնելու եմ իմ կյանքի նպատակը»:

ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
18 Հոկտեմբերի 2018, 21:14 ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica