close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2019
USD1477.83
GBP1601.49
EUR1535.70
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սևան քաղաքի խանութներից մեկից հանցավոր խումբը գողություն էր կատարել

Իրավունք

19 Սեպտեմբերի 2018, 20:50
 Սևան քաղաքի խանութներից մեկից հանցավոր խումբը գողություն էր կատարել

Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժնում մի քաղաքացի հաղորդում է տվել, որ գիշերը անհայտ անձինք հարմարեցված գործիքով բացել են Սևանի Նալբանդյան փողոցում գտնվող իրենց խանութի դուռը, առևտրի կետից գողացել փող և ապրանքներ: 

Քրեական հետախույզները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, սեպտեմբերի 18-ին Սևանի Նաիրյան փողոցից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Սևանի բաժին բերման են ենթարկել Չարենցավանի բնակիչ Մհեր Պ.-ին և երևանցի Գոռ Հ.-ին:

 Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանցից բացի գողությանը մասնակցել է նաև Սևանի Նալբանդյան փողոցի բնակիչ Արամ Ա.-ն, որը նույն օրը նույնպես բերման ենթարկվեց:
Ըստ նախնական տվյալների, կասկածյալները գողության էին գնացել իրենց ընկերոջ «Նիսսան Տիանա» մակնիշի մեքենայով, որի վրա տեղադրված 35 MS 730 համարանիշները սեպտեմբերի 18-ին Արամ Ա.-ն հափշտակել էր Հրազդանի Երևանյան փողոցում կայանված «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի մեքենայից` աչքի ընկնելու դեպքում ականատեսներին հետքից շեղելու համար:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica