Փաշինյանի համար իր լոկալ քաղաքական ներկայացումներն ավելի կարևոր են, քան Հայաստանի արտաքին քաղաքականությունը
Բլոգեր

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մի քանի օրով ԱՄՆ աշխատանքային այցի հետաձգումը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելու համար պարզ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի համար իր լոկալ քաղաքական շահերը և ներկայացումները շատ ավելի կարևոր են, քան Հայաստանի արտաքին քաղաքականությունը և պետական մոտեցումները: Ափսոս, որ Թրամփի հետ պաշոտնական հանդիպումը այդպես էլ չի ստացվում...»: