ԼՂ հակամարտության թեման չպետք է դառնա հանրահավաքներում քննարկումների առարկա. Քոչարյան
Արցախ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական Коммерсантъ-ին, որում խոսել է նաև ԼՂ հակամարտության մասին: Նա նշել է, որ այդ հարցում կարևոր է պրոֆեսիոնալ դիվանագիտական աշխատանքը:
«Դա այն թեման չէ, որը պետք է դարձնել հանրահավաքներում քննարկումների առարկա: Ցանկացած անզգուշություն անպայման կհանգեցնի շփման գծում կրակոցների ինտեսիվությանը` սպառնալիք ստեղծելով այն մարդկանց կյանքի համար, որոնք խրամատներում են: Դրանից ուղղակի պետք է հրաժարվել: Մանավանդ` մարդիկ, որոնք բանակում չեն ծառայել, որոնք խուսափել են բանակում ծառայելուց»,- նշել է Քոչարյանը: