close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+20°
+22°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1484.57
GBP1639.68
EUR1560.79
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք երբեք միմյանց չենք խաբել. Քոչարյանը` Պուտինի հետ հարաբերությունների մասին

Քաղաքական

19 Սեպտեմբերի 2018, 14:33
 Մենք երբեք միմյանց չենք խաբել. Քոչարյանը` Պուտինի հետ հարաբերությունների մասին

Մենք երբեք միմյանց չենք խաբել. ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Коммерсантъ-ին տված հարցազրույցում` անդրադառնալով իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերություններին:

«Այդ հարաբերությունները եղել են շատ անկեղծ, ազնիվ և ուղիղ: Ե'վ ես, և' նա միշտ կարծել ենք, որ խնդիրների մասին պետք է ուղիղ խոսել, լուծել դրանք, համաձայնության գալ… Նման երկար համագործակցությունը մտերմացրել է մեզ նաև մարդկային առումով: Մեր շփումները շարունակվել են իմ նախագահությունից հետո ևս: Ես դրանց մասին հրապարակայնորեն չեմ խոսել  և չեմ փորձել որևէ շահ ունենալ դրանից, նյութականացնել»,- ասել է Քոչարյանը:

Հարցին` Պուտինի հետ ծանոթության ո՞ր տարում ինքը զգաց, որ դա ընկերություն է, նա պատասխնել է. «Արդեն երկրորդ տարում ես զգացի, որ մեր միջև ինչ-որ քիմիա կա»:

Դիտարկմանը, որ Քոչարյանը Պուտինի հետ խոսել է ինչպես հավասարը հավասարի հետ, երկրորդ նախագահն արձագանքել է. «Հասկանալի է, որ Ռուսաստանը և Հայաստանը անհամատեղելի են իրենց ներուժով, սակայն եթե դու ունես ներքին ազատություն, ապա, որպես մարդ, չես կառուցում հարաբերությունները դե ֆակտո ոչ հավասար ռեսուրսների ճնշման ներքո: Հաղթահարել դա գուցե շատերի մոտ չի ստացվում»:

Հարցին` ինքը Պուտինի հետ «դու»-ո՞վ է խոսում, Քոչարյանը պատասխանել է, որ չի ցանկանում քննարկել այդ թեման:

«Այդ զանգը լուրջ աջակցություն է, սակայն ես երբեք նման հարաբերությունները չեմ հրապարակայնացրել»,- նշել է նա` անդրադառնալով իր ծննդյան օրվա շնորհավորանքին:

Ըստ Քոչարյանի` Վլադիմիր Պուտինի մեջ ամենաշատը գնահատում է այն, որ նա երբեք չի խոսել` զգացնել տալով, որ  մի երկրի նախագահ է, որը մոտ 30 անգամ է մեծ է Հայաստանից:

Հարցին` քննարկե՞լ է, արդյոք, Պուտինի հետ Հոկտեմբերի 27-ը, երբ նա 1999-ի  հոկտեմբերի 30-ին այցելել էր Երևան, Քոչարյանը պատասխանել է. «Ոչ»:

 

Պուտինը կայցելի Փարիզ
16 Հոկտեմբերի 2018, 17:48 Պուտինը կայցելի Փարիզ
Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
16 Հոկտեմբերի 2018, 13:09 Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica