close
Եղանակը Երևանում
20 Փետրվարի 2020
-1°
+2°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Փտր 2020
USD1478.63
GBP1622.51
EUR1517.06
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լրատվամիջոցում խուզարկություն պետք է կատարվի ծայրահեղ դեպքում. Գևորգ Կոստանյան

Հասարակություն

19 Սեպտեմբերի 2018, 14:12
 Լրատվամիջոցում խուզարկություն պետք է կատարվի ծայրահեղ դեպքում. Գևորգ Կոստանյան

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Yerevan.today լրատվական կայքում ՔԿ-ի կողմից կատարված խուզարկությանը:

Հարցին, թե որքանո՞վ է արդարացված լրատվամիջոցում խուզարկությունը, նա պատասխանեց, որ լրատվամիջոցի նկատմամբ ցանկացած դատավարական որոշում պետք է լինի ծայրահեղ անհրաժեշտության պարագայում։

«Ես չեմ կարող խոսել խուզարկություն իրականացնելու հիմքերի մասին, քանի որ դրանց ծանոթ չեմ: Ես կարող եմ խոսել դրա հետևանքների մասին. լրատվամիջոցում խուզարկությունը կատարելու անհրաժեշտությունը պետք է լինի ծայրահեղ և բացառիկ` լրատվական գործունեություն իրականացնողի հիմնական գործունեությանը միջամտելու հնարավորություն»,- նշեց Կոստանյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Քննչական կոմիտեն և ոստիկանության 6-րդ վարչությունը համատեղ խուզարկություններ են կատարել Yerevan. today կայքի խմբագրությունում: Խուզարկությունը պայմանավորված էր նրանով, թե կայքն առաջինն է հրապարակել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցը:  

Կորոնավիրուսը հասավ Իրան
19 Փետրվարի 2020, 17:05 Կորոնավիրուսը հասավ Իրան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica