close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2018
+10°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը երկնաքար է կամ գիսաստղ, որը շատ արագ այրվում է. Քոչարյանի հարցազրույցը` Коммерсантъ-ին

Քաղաքական

19 Սեպտեմբերի 2018, 14:00
 Փաշինյանը երկնաքար է կամ  գիսաստղ, որը շատ արագ այրվում է. Քոչարյանի հարցազրույցը` Коммерсантъ-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Коммерсантъ-ին, որում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է իր վերադարձին:

«Ես ընդգրկված կլինեմ քաղաքական գործընթացներում: Ի՞նչ ֆորմատով: Դա կարող է լինել կուսակցություն, կարող է լինել շարժում, կարող է լինել ինչ-որ կուսակցությանը ցուցաբերվող աջակցություն, կարող է լինել անձնավորված և ոչ անձնավորված»,-նշել է Քոչարյանը:

Գնահատելով Հայաստանում տեղի ունեցածը` Քոչարյանն ասել է, որ տեղի ունեցավ իշխանափոխություն: «Կարծում եմ` Փաշինյանը զգացել է, որ կան հակաիշխանական տրամադրություններ, և ժամանակին գլխավորել է դրանք, ինչը հանգեցրեց իշխանափոխության: Դա տպավորիչ էր»,- նշել է նա:

«Սակայն գիտեք, որ հնարավոր է իշխանության գալ պոպուլիզիմի միջոցով, դա հեշտ է, սակայն դժվար է հեռանալ իշխանությունից պատվով և ռեալ արդյունքներով: 4 ամիսները ցույց տվեցին, որ դեռ բոլոր ուղղություններով խնդիրներ են կուտակվում: Եվ դա իմ` քաղաքականություն վերադառնալու պատճառներից մեկն է»,- նշել է Քոչարյանը:

 ՀՀ երկրորդ նախագահի կարծիքով` Նիկոլ Փաշինանը երկնաքար է կամ  գիսաստղ, որը շատ արագ այրվում է:

Խոսելով Նիկոլ Փաշինայնի արտաքին քաղաքական ուղեգծի մասին` Քոչարյանը խուսափել է անվանել այն  արևմտամետ կամ ռուսամետ: Նա նշել է միայն, որ եղել են բոլորովին անընդունելի քայլեր, որոնք այժմ փորձում են ուղղել:

Քոչարյանի համար անհասկանալի է`ինչո՞ւ է Հայաստանի առաջին դեմքի մակարդակով մասնակցել Բրյուսելում ՆԱՏՕ-գագաթաժողովին: «Մասնակցություն` հանուն միջանցքներում ինչ-որ սելֆիների՞»,- ասել է նա:

Հարցին ի պատասխան` կա՞ն հարցեր, որոնցում իր և Նիկոլ Փաշինյանի հայացքները համընկնում են, Քոչարյանն ասել է. «Շատ հարցերում նրա դիրքորոշումն ինձ ընդհանրապես հայտնի չէ»:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը նրան «քաղաքական դիակ» է անվանել, Քոչարյանը պատասխանել է հարցով. «Այդ դեպքում ինչո՞ւ է պարոն Փաշինյանն այդքան անհագստանում, ինչո՞ւ են նրա բոլոր հանրահավաքները նվիրված իմ թեմային»:

Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
7 օր առաջնագծում
20 Հոկտեմբերի 2018, 14:30 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica