close
Եղանակը Երևանում
19 Դեկտեմբերի 2018
+5°
+8°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Դեկ 2018
USD1484.55
GBP1612.81
EUR1551.61
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ քննիչ հանձնաժողովը կպահանջի փաստաթղթեր, կհրավիրի պատկան մարմինների, միջազգային կառույցների ներկայացուցիչների

Քաղաքական

19 Սեպտեմբերի 2018, 13:15
 ԱԺ քննիչ հանձնաժողովը կպահանջի փաստաթղթեր, կհրավիրի պատկան մարմինների, միջազգային կառույցների ներկայացուցիչների

Օրեր առաջ ԱԺ արտահերթ նիստում որոշում էր ընդունվել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման փաստով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին: Այսօր ԱԺ-ում տեղի է ունենում քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը նախագահում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը:

Հանձնաժողովը բաղկացած է 11 անդամից, որոնցից 5-ին ներկայացրել է ՀՀԿ-ն՝ Գևորգ Կոստանյան, Արփինե Հովհաննիսյան, Ռուստամ Մախմուդյան, պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյան և նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան: ԲՀԿ-ից հանձնաժողովում 3-ն են` Վահե Էնֆիաջյան, Սերգեյ Բագրատյան, Գևորգ Պետրոսյան: «Ելք»-ն ունի երկու տեղ` Ալեն Սիմոնյան, Հայկ Աղազարյան: ՀՅԴ-ից Սպարտակ Սեյրանյանն է:

Քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նշեց, որ նիստից գործուղման պատճառով բացակայում են Արփինե Հովհաննիսյանը,  Ալեն Սիմոնյանը և Վահե Էնֆիաջյանը:

Կոստանյանի խոսքով`այս հանձնաժողովի ձևավորման հիմքը բավականին մտահոգիչ խնդիրներն ու փաստերն են։ «Եթե ՀՀ-ում գաղտնալսում են ՀՀ ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին, նշանակում է, որ որևէ քաղաքացի, որևէ անձ երաշխավորված չէ իր մասնավոր կյանքին անօրինական միջամտելու դեմ պայքարելու համար։ Իսկ դա բացարձակ երաշխիք հանդիսացող սկզբունք է՝ երաշխավորված բազմաթիվ միջազգային պայմանագրերով ու կոնվենցիաներով»,- ասաց նա։

Կոստանյանը չափազանց կարևոր հարց է համարում արդար դատաքննության իրավունքին միջամտության բացառման անհրաժեշտությունը ցանկացած քրեական, քաղաքացիական գործում։ Նա հանձնաժողովի անդամներին առաջարկեց աշխատանքային հարցերը քննարկել մյուս նիստում, նաև` որ հաջորդ նիստում էլ ընտրեն հանձնաժողովի փոխնախագահին։ Գևորգ Կոստանյանն ասաց, որ հանձնաժողովի անդամները մեկ շաբաթվա ընթացքում առաջարկություններ ներկայացնեն, թե ինչ աշխատանքային մեխանիզմով աշխատեն:

«Քանի որ սա առաջին դեպքն է քննիչ հանձնաժողովի` պառլամենտական նման հսկողության ձևաչափով, առաջարկում եմ պահանջենք փաստաթղթերի ցանկը` որ պետական մարմիններից ում հրավիրենք նիստին, միջազգային որ կազմակերպություններից հրավիրենք մասնագետների, հրավիրե՞նք, թե՞ չհրավիրենք, ո՞ր պաշտոնատար անձանց հրավիրենք` հանձնաժողովում ներկայացնելու իրենց դիրքորոշումները: Կարող եմ առաջարկել, որ դուք ներկայացնեք հերթականությունը»,- ասաց նա:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն առաջարկեց, որ լավ կլինի Գևորգ Կոստանյանը՝ որպես պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ներկայացնի ծրագիր, որի շուրջ էլ կաշխատեն մյուս պատգամավորները։ Նա նաև նշեց, որ ճիշտ կլինի, եթե հանձնաժողովի փոխնախագահ ընտրվի ԱԺ փոքրամասնությունից:

Հանձնաժողովի հաջորդ նիստի օր որոշվեց հաջորդ չորեքշաբթին:

Նախագահն արձակուրդ է մեկնել
19 Դեկտեմբերի 2018, 14:38 Նախագահն արձակուրդ է մեկնել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica