close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+7°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հավերժ միտի՞նգ, թե՞ համառ աշխատանք

Բլոգեր

19 Սեպտեմբերի 2018, 13:08
 Հավերժ միտի՞նգ, թե՞ համառ աշխատանք

Քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քարոզարշավին մնացել է երկու օր, և Երևանը կանգնած է պարզ ընտրության առաջ` հավերժ միտինգ, թե համառ աշխատանք: Սրանք շատ կարևոր երկու օրեր են և ես կոչ եմ անում բոլոր թեկնածուներին / բացառությամբ մեկի/ այս երկու օրերին խոսել միայն քաղաքի և քաղաքացու հոգսերից, Երևանի կոնկրետ խնդիրներից։

Սա կլինի մեր միասնական պատասխանը հայհոյանքին, թշնամանքին, հասարակությանը սեւի ու սպիտակ բաժանելու կոչերին։ Չեմ թաքցնում` ես գնում եմ ընտրության` Գագիկ Ծառուկյանի օգնությամբ նախապես ունենալով մի շարք խոշոր օտարերկրյա նեդրողների հետ պայմանավորվածություններ՝ գալ Երևան, իրականացնել կոնկրետ ծրագրեր, օգնել լուծել Երևանի տասնամյակներով չլուծված խնդիրները։

Կան մշակված ներդրումային փաթեթներ, որոնք շատ արագ կարող են կյանքի կոչվել։ Ես պաշտոնապես հայտարարում եմ`իմ հաղթանակի դեպքում ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը ստանալու են հրավեր՝ Երևանը միասին կառավարելու։ Մեր հաղթանակի դեպքում տարբեր ոլորտների լավագույն մասնագետները ստանալու են հրավեր՝ Երևանը միասին կառավարելու»։

Ի՞նչ ընդդիմություն
12 Դեկտեմբերի 2018, 12:55 Ի՞նչ ընդդիմություն
Չավուշօղլուն կայցելի Բաքու
12 Դեկտեմբերի 2018, 12:21 Չավուշօղլուն կայցելի Բաքու
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica