close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Yerevan.Today-ում խուզարկություն իրականացնելը լրագրողական աղբյուրների պաշտպանության սկզբունքի կոպիտ խախտում է. «Լրագրողներ առանց սահմանների»

Քաղաքական

19 Սեպտեմբերի 2018, 11:12
 Yerevan.Today-ում խուզարկություն իրականացնելը լրագրողական աղբյուրների պաշտպանության սկզբունքի կոպիտ խախտում է. «Լրագրողներ առանց սահմանների»

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today կայքի խմբագրությունում ոստիկանության իրականացրած խուզարկությունը: Կազմակերպության պաշտոնական կայքը շեշտել է, որ իրավապահների գործողությունները խախտում են լրագրողական աղբյուրների գաղտնիությունը:

«Yerevan.Today-ում խուզարկություն իրականացնելը և սարքավորումների առգրավումը լրագրողական աղբյուրների պաշտպանության սկզբունքի կոպիտ խախտում է, որը երաշխավորված է Հայաստանի օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՄԻԵԴ-ի կողմից: Ցավում ենք, որ ոստիկանությունն առավել համաչափ եղանակ չի գտել իրենց օրինական նպատակին հասնելու համար»,- ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրը:

Հայտարարության մեջ առանձնահատուկ կերպով շեշտվել է նաև այն հանգամանքը, որ խուզարկություն կատարվել է նաև Yerevan Today-ի սեփականատիրոջ տանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica