close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2018
-1°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը հետաձգել է իր աշխատանքային այցը ԱՄՆ՝ Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելու համար

Քաղաքական

18 Սեպտեմբերի 2018, 23:05
 Փաշինյանը հետաձգել է իր աշխատանքային այցը ԱՄՆ՝ Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելու համար

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օրով հետաձգել է իր աշխատանքային այցը ԱՄՆ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելու համար : Այս մասին տեղեկացրեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը` «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում:

Նա նշեց, որ մեկ ձայնն անգամ կարևոր է, ահա ինչու չի կարող առանց Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելու  մեկնել արտերկիր՝ աշխատանքային այցով:

«Ես պետք է մեկնեմ Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, և այնպես էր ստացվում, որ ոչ մի կերպ չէր հարմարվում. ինձ անընդհատ ասում էին՝ գրաֆիկը այնպիսին է, որ պետք է սեպտեմբերի 22-ին կամ սեպտեմբերի 21-ին գնալ։ Ես քվեարկելու համար ամեն ինչ հետաձգել եմ և դասավորել եմ այնպես, որ սեպտեմբերի 23-ի առավոտյան քվեարկեմ, ու  դրանից հետո մեկնեմ Նյու Յորք:  Ես նկատի ունեմ՝ այդ մի ձայնի կարևորությունը ընդգծելու համար»,- շեշտեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ կա մտադրություն` կազմակերպելու ՀՀ վարչապետի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

 

 

 

7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica