Մենք և Արցախի նախագահը պատրաստ ենք բանակցությունների. Փաշինյան
Քաղաքական

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ նշեց, որ հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, և ՀՀ պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի, Արցախի պաշտպանության նախարարի հետ միասին այցելել են առաջնագիծ: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է իրավիճակը առաջնագծում, ինչպես նաև ԼՂ հարցի շուրջ ստեղծված վիճակը:
«Ընդհանուր առմամբ իրավիճակը առաջնագծում բավական լարված է, բայց միևնույն ժամանակ իրավիճակը կայուն է և վերահսկելի: ՀՀ և Արցախի ԶՈՒ-ն վերահսկում են իրավիճակը : Հստակ արձանագրեցինք` չկա կասկած, որ մեր զինված ուժերը վերահսկում են իրավիճակը և անհրաժեշտ պահին կտան համարժեք պատասխան Ադրբեջանի զինված ուժերին: Մենք իհարկե պատրաստ ենք խաղաղության, բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի: Արցախի նախագահը նույնպես պատրաստ է բանակցությունների»,- ասաց Փաշինյանը: