close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2018
+20°
+22°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախընտրական հնարք է. Միքայել Մանուկյանն՝ ազգային համաձայնության կառավարությունը լքելու մասին

Քաղաքական

18 Սեպտեմբերի 2018, 20:43
 Նախընտրական հնարք է. Միքայել Մանուկյանն՝ ազգային համաձայնության կառավարությունը լքելու մասին

Երևանի քաղաքապետի թեկնածուների ներկայացրած ծրագրերն իրականացվելու են՝ մի քիչ ուշ կամ շուտ, բայց այստեղ քաղաքացին է կարևոր, նա պետք է իր քաղաքում ապահովության զգացումն ունենա: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի քաղաքապետի ՀՅ Դաշնակցության թեկնածու Միքայել Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բոլորին ասֆալտին փռելու հայտարարությանը:  

Քարոզարշավը, ըստ Մանուկյանի, այս ամենի հետևանքով  վատ մթնոլորտ է տեղափոխվում.«Անընդունելի է այս ամենը, քանի որ մենք խոսում ենք մեր քաղաքացիների մասին: Սիրո և համերաշխության մթնոլորտը ներկայումս չկա: Երևանի քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ կարգախոսն է «Միասին հանուն Երևանի», որի միջոցով մենք նկատի ենք ունեցել համախմբվելու գաղափարը: Պետք է համախմբենք ժողովրդին՝ միասին առաջ շարժվելու համար: Հանրային գիտակցությունը պետք է բարձրանա, միասնականություն լինի, քանի որ առանց այդ ամենի ոչ մի գործ չի կարող շարունակական լինել»:

Հարցին, թե որքանով են իրականությանըհամապատասխանում Հայ Յեղափոխական Դաշնակցության՝ ազգային համաձայնության կառավարությունը լքելու մասին լուրերը, Մանուկյանը պատասխանեց, որ օրակարգում նման բան չկա, չի եղել ու այդ մասին ընդհանրապես չի խոսվել.«Սա նախընտրական հնարք է. փորձում են ընտրությունները ձախողել, մեզ հեռացնել ինչ-որ բաներից»:

Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
7 օր առաջնագծում
20 Հոկտեմբերի 2018, 14:30 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica