close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2018
+16°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զարմացած եմ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հայտարարությունից. Սեւակ Հակոբյան

Հասարակություն

18 Սեպտեմբերի 2018, 16:45
 Զարմացած եմ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հայտարարությունից. Սեւակ Հակոբյան

ՀՀ վարչապետը հասարակական-քաղաքական, լրատվական դաշտը արհեստականորեն բաժանել է երկու մասի` սև և սպիտակ, հեղափոխականներ և հակահեղափոխականներ: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց Yerevan.today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ երեկ Yerevan.today կայքի խմբագրությունում Քննչական կոմիտեն շուրջ 7 ժամ խուզարկություն է իրականացրել, առգրավվել են գլխավոր խմբագրի համակարգիչը, մյուս համակարգիչների կոշտ սկավառակները` պարալիզացնելով լրատվամիջոցի աշխատանքը:  

«Մենք հայտնվել ենք այդ հակահեղափոխականների մեջ, դրանով է բացատրվում այս ամենը»,- ասաց Հակոբյանը:

Հակոբյանն անդրադարձավ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի այն հայտարարությանը, թե «կայքի գրասենյակի խուզարկության մեջ մեծ դեր է խաղացել այն, որ Yerevan.today-ն արդեն կապվում է Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, կարծում եմ՝  այստեղ նաև քաղաքական ենթատեքստ կա»:

Հակոբյանը նշեց, որ զարմացած է նման հայտարարությունից: «Ես Աշոտ Մելիքյանի ասածից շատ զարմացած եմ: Սա  ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է: Նա ասում է` շատ կարևոր է, որ լրատվամիջոցները և մանավանդ լրագրողական կազմակերպությունները չօգտագործվեն պարտադրված ռեժիմի կողմից քաղաքական նկատառումներով: Այսինքն` նա արդեն մեզ դրել է  Ռոբերտ Քոչարյանի տրամադրության տակ և հիմա էլ հայտարարություն է անում, որ հիմա մենք մի բան ասում ենք, ստացվում է` պաշտպանում ենք Քոչարյանին»,- ասաց նա:

Հակոբյանը նշեց, որ Մելիքյանը, լինելով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը, բոլորովին այլ հայտարարություն պետք է աներ: «Գուցե այդ «Բաց հասարակություն» հիմնադրամից ստացած իր 30, 34 հազար դոլարը արդեն սպառվել է այս տարի, պաշարը վերջացել է և չի կարող ինչ-որ բաների անդրադառնալ, իրավունքներ պաշտպանել մինչև հաջորդ պաշարի հավաքումը, չգիտեմ, բայց ուղղակի ես ողբում եմ այդ կառույցի համար, եթե նման գնահատականներով է շարժվում»,- շեշտեց նա:

Հակոբյանի խոսքով` 2014 թվականից` Yerevan.today-ը բացվելուց ի վեր, իրենց կապել են տարբեր մարդկանց անվան հետ: «Հրանուշ Հակոբյանի անվան հետ, որովհետև մենք գտնվում էինք նույն հարկում, ինչ Սփյուռքի նախարարությունը, հետո կապել են ինչ-որ հայտնի ընկերության հետ, քանի որ մեր լոգոյի գույներն ու իրենցը նույնն են, հետո կապել են քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի հետ, քանի որ իմ հորեղբայրն է, դրանից հետո կապել են Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ մեր և նրա գրասենյակները գտնվում են նույն շենքում: Ես ասել եմ` Yerevan.today կայքի սեփականատերը Վարդան Հովնանյանն է, Ռոբերտ Քոչարյանը մեզ հետ կապ չունի»,- եզրափակեց նա:

Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
7 օր առաջնագծում
20 Հոկտեմբերի 2018, 14:30 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica