close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+2°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա փորձ էր լռեցնելու լրատվամիջոցը, որը հանդես է գալիս երկրում առկա մերժելի երևույթների քննադատությամբ. Սևակ Հակոբյան

Հասարակություն

18 Սեպտեմբերի 2018, 15:51
 Սա փորձ էր լռեցնելու լրատվամիջոցը, որը հանդես է գալիս երկրում առկա մերժելի երևույթների քննադատությամբ. Սևակ Հակոբյան

Սեպտեմբերի 17-ին Yerevan.today լրատվականում քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարված խուզարկությունը փորձ էր լռեցնել լրատվամիջոցը, որը քննադատում է մեր երկրում առկա մերժելի երևույթները: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը:

«Խուզարկության հիմքը եղել է համացանցում տարածված տեղեկությունը, թե իբր ուժային կառույցների ղեկավարների գաղտնալսված զրույցի ձայնագրությունը դրա տարածումից երկու օր անց առաջինը հրապարակվել է մեր կայքում»,- ասաց Հակոբյանը` ներկայացնելով երեկ խմբագրությունում կատարված խուզարկության մանրամասները:  

Նա նշեց, որ դա «Գուգլ» որոնողական կայքի սխալի արդյունք է, ինչը փաստել են նաև փորձագետները: «Իրավապահ մարմիններն ավելի շատ ուշադրություն են դարձրել ֆեյքերի լուրերին, նպատակը երևի այլ էր: Ուշադրություն ենք հրավիրում, որ խուզարկության նպատակն էր հայտնաբերել գաղտնալսող սարքեր` կապված այդ գաղտնալսման հետ: Նրանց կարծիքով` մենք գաղտնալսել էինք մեր անճարակ իրավական կառույցների ղեկավարներին և տեղադրել կայքում: Մեր տպավորությամբ` սա փորձ էր լռեցնելու լրատվամիջոցը, որը հանդես է գալիս մեր երկրում առկա մերժելի երևույթների քննադատությամբ: Սա մեր տպավորությամբ փորձ է «դաս տալու» ազատ ու հիմնավորված քննադատական խոսք հնչեցնող լրատվամիջոցներին: Երկրում իրավապահ համակարգը շարժվում է ֆեյքերի ու ֆեյքային տրամաբանությամբ գործող իշխանական թերթի,  գուշակ Վարսիկի թելադրանքով»,- ասաց նա:

Հակոբյանը տեղեկացրեց, որ կիրակի օրը` կեսգիշերից սկսած, և  երկուշաբթի էլ խուզարկություն էր իրականացվում իրենց գրասենյակում, ամբողջ ընթացքում իրենց համակարգի սերվերների վրա եղել է DDos հարձակում: «Կայքում փորձել են տարբեր հարձակումների միջոցով ինչ-որ նյութեր տեղադրել: Չեմ ուզում նշել, որ սա կապ ունի գործի հետ, բայց, այնուամենայնիվ, այս հարձակումը եղել է»,- ասաց նա:

Հակոբյանը նշեց, որ խուզարկության ընթացքում իրենց փաստաբանները նկատել են 7 խախտում իրավապահների կողմից, և թվեց դրանցից մի քանիսը:

«Առաջինը` խուզարկությունը սկսեցին առանց փաստաբանի: Խուզարկությունը սկսելուց մի քանի րոպե անց եկավ փաստաբանը, բայց նրան ներս չէին թողնում` ասելով` ուշացել ես: Հեռախոսազանգից, ինչ-որ մեկի հետ խոսելուց հետո  թույլատրեցին, որ փաստաբանը ներս մտնի: Ես ուզում եմ շեշտել ինչ-որ մեկի հետ խոսելը, սա կարևոր հանգամանք է: Քննչական հատուկ գործողություն իրականացնող անձինք ամբողջ ընթացքում հեռախոսով կապի մեջ էին պարոն էսինչյանի հետ`ստանալով ցուցում, թե ինչը նայեն, ինչ անեն: Երկրորդ փաստաբանին ևս զանգից հետո թույլ տվեցին ներս մտնել»,- ասաց նա:  

Հակոբյանը նշեց, որ իրավապահներն իրենց մոտ եկել էին փնտրելու ապացույցներ, թե արդյո՞ք իրավապահ մարմիններին գաղտնալսելու ձայնագրությունն առաջինը իրենց մոտից է տարածվել, թե՞ ոչ, մինչդեռ խուզարկել են ամեն ինչ` նյութեր, ռեզյումեներ, հայտարարություններ և այլն:

Հակոբյանը շեշտեց, որ պատրաստվում են հայաստանյան և միջազգային կառույցներին դիմել, որոնք զբաղվում են մամուլի ազատության խնդիրներով: «Նրանք ծանոթանում էին մեր կայքում դրվելիք նյութերի բովանդակությանը, միակ օգուտն այն էր, որ նրանք ծանոթացան, թե մեր երկրում ինչ է կատարվում,- ասաց նա:

Հարցին` հայց կներկայացնե՞ն, կայքի գլխավոր խմբագիրը պատասխանեց. «Շատ մեծ «որս» են կուլ տվել և կարող է մարսողական համակարգի խնդիրներ ունենան»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica