close
Եղանակը Երևանում
15 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հլս 2019
USD1476.68
GBP1598.81
EUR1537.65
RUB17.61
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շոյգուն Իսրայելին է մեղադրել Սիրիայում Իլ-20-ի կործանման մեջ

Աշխարհ

18 Սեպտեմբերի 2018, 13:24
 Շոյգուն Իսրայելին է մեղադրել Սիրիայում Իլ-20-ի կործանման մեջ

ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ՊՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանի հետ Սիրիայում ռուսական Իլ-20-ի հետ տեղի ունեցած ողբերգությունից հետո. հայտնում է РИА Новости-ն:

Շոյգուն ասել է, որ իսրայելցի ռազմաօդային ուժերի անպատասխանատու գործողությունների արդյունքում ողբերգություն է տեղի ունեցել, որը խլել է 15 մարդու կյանք: Ըստ նրա` գործողության մասին իսրայելցի զինվորականները պետք է զգուշացնեին ավելի վաղ: Շոյգուն նաև ասել է, որ ՌԴ-ն իրեն հետագա պատասխան քայլերի դիմելու իրավունք է վերապահում:

Հիշեցնենք, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայում, իսկ սիրիական ուժերը պաշտպանվելիս խոցել են ռուսական Իլ-20-ը, որը եղել է դեպքի վայրից ոչ հեռու: Զոհվել է 15 զինվոր:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica