close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2018
+6°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՄ դեսպանները մտահոգված են Հայաստանում տեղի ունեցող` խոսքի և մտքի տեռորով. Զոհրաբյան

Քաղաքական

18 Սեպտեմբերի 2018, 12:52
 ԵՄ դեսպանները մտահոգված են Հայաստանում տեղի ունեցող` խոսքի և մտքի տեռորով. Զոհրաբյան

Երևանի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Նաիրա Զոհրաբյանը Նոր Նորք վարչական շրջանում հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ իր հայտնի ելույթից հետո ողջ պետական ապարատը մոբիլիզացվեց` իր դեմ քարոզչություն տանելու համար:

Yerkir.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը պարզաբանեց. «Սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերը տեսնում են, թե այս երկու օրը համացանցում ինչ կեղտոտ, անբարո և զազրելի քարոզարշավ է սկսվել իմ դեմ, որին գործի են դրված հազարից ավելի ֆեյքեր: Այդ ֆեյքերի ամբողջ ցանկը մեր ձեռքում է: Նրանք այնքան պրիմիտիվ ու փնթի են իրենց աշխատանքի մեջ, որ նույն նկարով առնվազն մի քանի տասնյակ ֆեյքեր ունեն: Կան նաև երեխաների նկարներով ֆեյքեր, որոնք հասուն տղամարդուն բնորոշ հայհոյանքներ են տալիս: Այս ամենը համակարգում է ծագումով ղարաբաղցի ոմն Աշոտ, որի դեմ ես իրավական գործընթաց եմ սկսել եվրոպական կառույցներում»:

Զոհրաբյանի խոսքով`  իր դեմ արշավում ներգրավված են նախարարությունների տասնյակ աշխատակիցներ, հատկապես աչքի են ընկել Սփյուռքի նախարարության աշխատակիցները: «Կարծում եմ, որ վարչապետը պիտի սանձի իր նախարարիկներին»,- ասաց նա:

Քաղաքապետի թեկնածուն հավելեց. «Միայն մեկ բան կարող եմ խոստանալ՝ թեժ է լինելու, շատ թեժ է լինելու ձեզ համար, հարգելինե'րս: Մի բան եք մոռանում, որ, քաղաքապետի թեկնածու լինելուց բացի, ես նաև ՀՀ ԱԺ Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահն եմ և գործիչ, որը շատ մեծ հեղինակություն ունի միջազգային կառույցներում: Ես խոստանում եմ, որ լինելու են խոսքի, խղճի և մտքի ազատության հետ կապված լրջագույն հայտարարություններ միջազգային ամենահեղինակավոր կառույցներից այն մասին, որ նախարարությունների աշխատակիցները, օգտագործելով պետական ռեսուրսները, զբաղված են զազրախոսությամբ և վայրահաչությամբ»:

Նաիրա Զոհրաբյանը նաև տեղեկացրեց, որ այսօր սկսում է հանդիպումների շարք ՀՀ-ում ԵՄ դեսպանների հետ, որոնք ևս մտահոգված են երկրում տեղի ունեցող` խոսքի, մտքի տեռորով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica