close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաշնակցությունը Երևանի խնդիրների լուծումը տեսնում է բյուջեի արդյունավետ կառավարման մեջ

Քաղաքական

17 Սեպտեմբերի 2018, 22:22
 Դաշնակցությունը Երևանի խնդիրների լուծումը տեսնում է բյուջեի արդյունավետ կառավարման մեջ

ՀՅԴ կուսակցությունը Երևանի խնդիրների լուծումը քաղաքային բյուջեի արդյունավետ կառավարման մեջ է տեսնում: Այս մասին սեպտեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ՀՅԴ ցուցակի 2-րդ համար Դավիթ Հակոբյանը:

«Մենք չունենք մեծ փողեր, որպեսզի խոստանանք, որ մեր գրպանից կբարեկարգենք Երևանը կամ հույսը կդնենք դրսից ներդրումների վրա: Մեր նպատակը լինելու է Երևանի ռեսուրսների ճիշտ կառավարումը: Մենք Երևանի կառավարման գործում ներկայացնում ենք պրոֆեսիոնալ թիմ»,- ասաց Հակոբյանը:

Ցուցակում 9-րդ տեղում գտնվող Պարույր Սանթրոսյանի խոսքով` իրենց մրցակից բոլոր քաղաքական ուժերի ծրագրերն էլ լավն են, սակայն քաղաքացին պետք է իր քվեն տա դաշնակցությանը` հաշվի առնելով նաև իրենց կուսակցության անցած ճանապարհը: 

«Չկա ծրագիր, որը լավ չլինի, բայց թե ինչքանով են դրանք իրականանալի, այդ մասին ընտրողը պետք է որոշի: Այս կուսակցությունը (ինչքան էլ կան գենետիկ հակադաշնակցական մարդիկ) 128 տարվա պատմությամբ մեր ժողովրդի հայելին է` իր բոլոր փուլերով` սկսած հեղափոխական պայքարից, Առաջին հանրապետությունով, Խորհրդային Հայաստանի բռնաճնշումներով, նորանկախ Հայաստանի ստեղծումից ու կայացումից: 128 տարվա փորձը հաշվի առնելով՝ նաև պետք է ընտրողն իր ձայնը տա մեզ»,- նշեց Սանթրոսյանը:

Ավագանու թեկնածուն մտահոգ է նաև Երևանի մշակութային կյանքով, և դրա զարգացումը երիտասարդ մշակութային գործիչներին հարթակ տրամադրելու մեջ է տեսնում:

«Կարծես մենք երիտասարդ, շնորհալի մարդկանց հարթակ ունենալու անգամ հնարավորություն չենք տալիս: Անհրաժեշտ է Երևանում ստեղծել բաց հարթակ, որը կտրամադրվի երիտասարդներին, ովքեր չունեն հնարավորություն որևէ ներկայացում բեմադրելու ու խաղալու որևէ պետական թատրոնի դահլիճում: Երևանի մշակութային կյանքի զարգացումը տեսնում եմ մեր նախանձելի երիտասարդության մեջ»,- ասաց Պարույր Սանթրոսյանը:

Երևանի ավագանու դաշնակցական թեկնածուները նշում են, որ իրենց համար կարևորը ընտրությունների ազատ, արդար անցկացումն է և բոլոր ուժերի կողմից դրա արդյունքների ընդունումը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica