close
Եղանակը Երևանում
20 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Փտր 2019
USD1487.50
GBP1629.90
EUR1551.07
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գաղտնալսող սարքեր էին փնտրում, չեն գտել. Yerevan.today-ում ստուգել են ամեն ինչ` աղբամանից սկսած

Իրավունք

17 Սեպտեմբերի 2018, 17:07
 Գաղտնալսող սարքեր էին փնտրում, չեն գտել. Yerevan.today-ում ստուգել են ամեն ինչ` աղբամանից սկսած

Հայտնել էինք, որ այսօր քննչական կոմիտեն և ոստիկանության 6-րդ վարչությունը խուզարկություն են իրականացնում Yerevan. today լրատվական կայքում: Շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո այն իրականացնող իրավապահները չպատասխանեցին լրագրողների հարցերին:

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր համար էլ է տարօրինակ կատարվածը: «Հիմնական պատճառն այս ամենի այն է, թե իբր մեր կայքը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցն ամենաշուտն է տեղադրել: Այստեղ ձայնագրող սարքեր էին փնտրում»,- ասաց նա:

Հակոբյանը նշեց`  քանի որ խուզարկությունը խախտումներով է ընթացել, իրենք հանդես կգան հայտարարությամբ և մամուլի հաղորդագրությամբ: «Այս պահին կարող եմ ընդամենն ասել, որ առգրավել են իմ համակարգիչը: Ստուգում էին, բան չէին գտնում, նորից էին ստուգում: Տպավորություն էր, որ անպայման ուզում են մի բան գտնել: Կրկնակի ստուգում արեցին, արձանագրեցին, որ տեղեկատվությունը, որի համար եկել էին, չի համապատասխանում իրականությանը: Առանց հիմնավորման` ինչ-որ պետք էր առգրավեցին ու գնացին»,- ասաց նա:

Yerkir.am-ի ճշտող հարցին` բացի իր համակարգչից, ուրիշ ի՞նչ են առգրավել,  Հակոբյանը պատասխանեց, որ տարել են իր համակարգիչը և մյուս համակարգիչների կոշտ սկավառակները: «Սա ես համարում եմ ոստիկանության անպատասխանատու գործելակերպ, որովհետև եթե ոստիկանությունը տեղեկություն ուներ, թե մենք ձայնագրությունը շուտ ենք տեղադրել, կարող էր ստուգել ու տեսնել, որ դրել ենք բավականին ուշ, իսկ ուշ ենք դրել, որովհետև, ի տարբերություն մյուս կայքերի, մենք սղագրել ենք ամբողջ ձայնագրությունը, նոր միայն դրել»,- նշեց նա:

Կայքի խմբագիրը ՔԿ-ի այս խուզարկությունը համարում է իրենց գործունեութանը վնասելու փորձ: «Սկզբից վնասում են, հետո եթե մեր համակարգիչներում ոչինչ չգտնեն, միևնույն է` իրենք չեն էլ հայտարարելու, որ` ստուգեցինք ու ոչինչ չգտանք, և տպավորություն է, որ հանցագործություն են բացահայտել»,- նշեց Հակոբյանը և հավելեց, որ ինչքան էլ փորձագետները բացատրեցին, որ երկու օր շուտ չեն դրել` դա «Գուգլ»-ի խնդիր է, համացանցում ֆեյքերի միջոցով էլի դա տարածվում էր:

Նա նշեց, որ ուշադրության չարժանացավ այն, որ ՀՔԾ պետի ու ԱԱԾ տնօրենի ասուլիսի մասին լուրն էլ «Գուգլը» ցույց էր տալիս, թե իրենք երկու օր շուտ են դրել:  

Yerkir.am-ի ճշտող հարցին` լրատվականում խուզարկություն իրականացնելու հիմքը միայն «Ֆեյսբուք»-ում տարածվող այդ սքրինշոթե՞րն էին, թե իրենց կայքն ավելի վաղ է դրել այդ ձայնագրությունը, կայքի գլխավոր խմբագիրը պատասխանեց` հավանաբար, ինքը չի կարող ասել: «Կարող եմ ասել, որ խուզարկության էին եկել 9 հոգով, բայց մի հատ մեծ համակարգ էր աշխատում: Բոլոր 9-ն էլ զանգում էին, խորհրդակցում»,- ասաց նա:

Հակոբյանը շեշտեց, որ ինքը, փաստորեն, զրկվում է  աշխատելու հնարավորությունից, խմբագրության աշխատանքը պարալիզացված է, և իրենք էլ չգիտեն, թե երբ են վերադարձնելու առգրավվածը:

Իսկ թե արդյո՞ք ինչ-որ բան կապարանակնքել են, նա ասաց. «Կապարակնքեցին  համակարգիչս ու կոշտ սկավառակները և  «Երևան սիթի»-ի տոպրակներով տարան»:  

Yerkir.am-ի հարցին էլ` միայն համակարգիչնե՞րն են ստուգել, Հակոբյանն արձագանքեց. «Ստուգել են ամեն ինչ` աղբամանից սկսած»:

Սևակ Հակոբյանը հերքեց լուրերը, որ կայքը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին, նա ասաց, որ Yerevan.today կայքի սեփականատերը Վարդան Հովնանյանն է:

Կարոտը դեռ տուն է դառնալու
19 Փետրվարի 2019, 20:06 HES_VIDEOԿարոտը դեռ տուն է դառնալու
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica