close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2018
+16°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք առաջին իսկ խոշոր ընտրությունները ազատ չեն. Աշոտյան

Բլոգեր

17 Սեպտեմբերի 2018, 13:00
 Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք առաջին իսկ խոշոր ընտրությունները ազատ չեն. Աշոտյան

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն  իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Le Monde ֆրանսիական պարբերականին տրված հարցազրույցում Նիկոլ Փաշինայնը կարծիք է հայտնել, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները Հայաստանի պատմության մեջ լինելու են աննախադեպ ազատ:

Հայաստանյան իրականությանը քիչ թե շատ մարդկանց համար սա, մեղմ ասած, վիճելի կարծիք է:

Ընտրություններին դեռ մեկ շաբաթ կա, բայց ներկայացնեմ այս պահի դրությամբ եղած փաստերի այն շարանը, որն ապացուցում է վարչապետի հայտարարության զրո կապը իրականության հետ:

1. Վարչապետի 100 օրվա պաշտոնավարման միտինգին, որը կազմակերպվել էր պետական բյուջեի միջոցներով, Նիկոլ Փաշինյանը չխորշեց իր թեկնածուի քարոզչությունը անելուց:

2. Քարոզչության մեկնարկի օրը ոստիկաություն բերման ենթարկվեցին ընտրությունների մասնակից ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ կուսակցության երկու անդամներ:

3. ԲՀԿ ցուցակի թեկնածուներից մեկին ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանի ցուցումով ներգրավեց "փռեմ ասֆալտին" օպերացիայում և հետագայում այդ դրվագը օգտագործվեց հակաքարոզչության նպատակով:

4. Իշխանական դաշինքի թեկնածուն քարոզարշավի մեկնարկին սկիզբ դրեց անհանդուրժողականության և ատելության արշավին՝ հասարակությունը բաժանելով սև-սպիտակների:

5. Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չդատապարտեց այդ դրվագը, այլ առավել խորացրեց այն՝ զարկ տալով հակաքարոզչության և սպառնալիքների նոր տարափին:

6. Վարչապետը, օգտագործելով պաշտոնեական հնարավորությունները, անձամբ ներգրավված է իր թեկնածուի քարոզչության մեջ: Նա փորձեց զուգահեռներ տանել մեր տարիների հետ, դիտավորյալ չբարձրաձայնելով, որ ՏԻՄ ընտրություններին այդպիսի փաստեր չեն եղել մեր կողմից:

7. Եվրոպական կառույցներից դիտորդներ չեն լինելու այս ընտրություններին, ի տարբերություն նախորդների:

8. Գոյություն ունի ակնհայտ անհավասար մեդիա-ծածկույթ իշխանական և այլ ուժերի միջև, որն առավել արտահայտված է ինտերնետ տիրույթում: Ի դեպ, առայսօր չկա անկախ մեդիա-մոնիտորինգի որևէ տվյալ:

9. Հակաքարոզչության և սև քարոզչության մակարդակն աննախադեպ է, հատկապես սոցիալական ցանցերում, այն ուղղորդվում և խրախուսվում է իշխանական քարոզչական ապարատի կողմից: 

10. Այս պահին չկան հանրային բանավեճեր հիմնական թեկնածուների միջև: Այս խնդրում ժամանակին մեղադրում էին մեզ, սակայն իրենք շարունակում են համառորերն նույն գործելաոճը դրսևորել:

11. ԿԸՀ ղեկավարի վրա տեղի է ունեցել փողոցային հարձակում և քաշքշոց, ինչի մասին իշխանական մամուլը լռեց:

12. Արդեն հայտնի է, որ ընտրություններին տեղամասերում նախկինում տեղադրված տեսախցիկները չեն լինելու, ինչը ակնհայտ նահանջ է 2017 թվականի ընտրությունների համեմատ:

Իմի բերելով այս փաստերը, արդեն կարող են արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք առաջին իսկ խոշոր ընտրությունները ազատ չեն»:

Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
7 օր առաջնագծում
20 Հոկտեմբերի 2018, 14:30 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica