close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2019
USD1488.71
GBP1636.30
EUR1554.15
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Իմ քայլը» դաշինքի ցուցակում Սերժ Սարգսյանի ու Միքայել Մինասյանի բարեկամներն են. Նաիրա Զոհրաբյան

Քաղաքական

16 Սեպտեմբերի 2018, 21:43
 «Իմ քայլը» դաշինքի ցուցակում Սերժ Սարգսյանի ու Միքայել Մինասյանի բարեկամներն են. Նաիրա Զոհրաբյան

Այսօր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ԲՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ, քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ մրցակցին` «Իմ քայլը» դաշինքին: Նա հայտարարեց, որ հենց այդ դաշինքն է ավելի շատ Ռոբերտ Քոչարյանի անունը տալիս ու PR  անում նրա, իսկ ԲՀԿ-ի համար Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան գոյություն չունեն:

«Բացեք «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը, այնտեղ Սերժ Սարգսյանի ու ՄԻքայել Մինասյանի բարեկամներն են, մասնավորապես` Միքայել Մինասյանի քեռու որդին և սանիկը ցուցակում են, Սերժ Սարգսյանի մերձավոր խորհրդատու Զորի Բալայանի բարեկամը նույնպես այդ ցուցակում է: Հիմա մենք ե՞նք սերժական ու ռոբական, թե՞ դուք:

Թե՞ կարծում եք փողոցներում ու հարթակներում ճղճղալով, հիստերիկ շարժումներ անելով, կարողանալու եք երկար ժամանակ խաբել այս ժողովրդին:Բավական եղավ, չէինք խոսի այս ամենի մասին, եթե դուք չանցնեիք բարոյականության, արժանապատվության ու տղամարդկության բոլոր սահմանները:

Բա տենց լավ թեկնածու ունեք, ինչի՞ եք խառնվել իրար, ինչո՞ւ եք սոցիալական ցանցերում հայհոյում: Ասում եմ, եթե դուք ֆեյքերի անվան տակ հայհոյում եք, ուրեմն թքեմ նման տղամարդու երեսին: 

Ձեր թեկնածուին ամեն օր հրավիրում ենք բանավեճի, փախնում ա, վախենում ա, գա ինձ հետ քաղաքական հարթակում ի՞նչ խոսի, ի՞նչ բանավիճի: Հիմա էլ ասում եմ` տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլի, արի տեսնենք, ոնց ես լուծելու Երևանի խնդիրները, թե՞ հեշտ ա Նիկոլի անվան տակ քաղաքագետ խաղալ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica