Դաշտավան գյուղում կոկորդիլոսաբուծարան կհիմնվի
Հասարակություն

Իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտարարեց, որ Դաշտավան համայնքում նախատեսվում է առաջիկա տարիներին հիմնել կոկորդիլոսաբուծարան: Ներդրումն իրականացնողը Տանզանիայից է և հետաքրքրված է կոկորդիլոսի կաշվի արտադրությամբ, իսկ ծրագիրը տեղում կիրականացնեն մարզաբնակները:
Ըստ մարզպետի՝ «Արմոտ» ՍՊԸ-ն հիշյալ համայնքում արդեն վարձակալության է վերցրել 15 հա տարածք և հանդիպում ունեցել բնակիչների հետ: Առաջիկա մեկ տարվա ընթացքում կարվի 1,5 մլն դոլարի ներդրում, իսկ հետագա 5 տարում դրանց ծավալները կհասնեն 10 մլն դոլարի:
Ի դեպ, նախատեսվում է այդ վայրում հրապուրիչ միջավայր ստեղծել ժամանցի համար, որպեսզի մարդիկ կարողանան այցելել և տեսնել կենդանիներին: