close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2018
+12°
+20°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2018
USD1484.57
GBP1639.68
EUR1560.79
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԱԾ տնօրենը եւ ՀՔԾ պետը պետք է հրաժարական տան. Վիկտոր Սողոմոնյան

Քաղաքական

13 Սեպտեմբերի 2018, 14:09
 ԱԱԾ տնօրենը եւ ՀՔԾ պետը պետք է հրաժարական տան. Վիկտոր Սողոմոնյան

ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսման երևույթը եւ բուն զրույցը շարունակում են մնալ հասարակության ուշադրության կենտրոնում: Երեկ գլխավոր դատախազությունը նոր քրեական գործ է հարուցել` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով՝ նկատի ունենալով նշված քրեական գործի նյութերում առկա փաստական տվյալները և այն հանգամանքը, որ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների բովանդակությունը պարունակում է պաշտոնական լիազորությունների անցման հանցագործության առերևույթ առկայությունը մատնանշող տվյալներ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով նոր հարուցված քրեական գործին եւ, առհասարակ, ձայնագրությանը, ասաց. «Մենք գործ ունենք խայտառակ բացահայտման հետ: Կարծում եմ` այստեղ հավելյալ բացատրությունների կարիք չկա: Տեղի ունեցածը ծանր հանցագործություն է, և բոլոր մեղավորները պետք է խստագույնս պատժվեն, այդ թվում` ադրարադատությանը խոչընդոտելու և դրան միջամտելու համար: Կարծում եմ նաև, որ մինչև հեռախոսազրույցի մասնակիցները հրաժարական չներկայացնեն, Մարտի 1-ի գործի արդարացիության վերաբերյալ որևէ վստահություն լինել չի կարող: Սա օրախնդիր հարց է»:

Դիտարկմանը, որ Քոչարյանի հասցեին Նիկոլ Փաշինյանի և ՀՔԾ պետի կողմից ինչ-որ առումով նոր մեղադրանք է հնչեցվում` Մարտի 1-ի գործի հետ կապված, մասնավորապես հայտարարվել է, որ 2008 թվականի փետրվարի 23-ին Քոչարյանի հրամանով զորքերը բերվել են Երևան, ինչի արդյունքում առաջնագիծը նոսրացել է, Սողմոնյանը պատասխանեց, թե դժվարանում է սա մեղադրանք անվանել: «Ասվածը հերթական սուտն է»,- հայտարարեց նա եւ ընդգծեց, որ իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում նախագահ Քոչարյանը զորքերի տեղաշարժման վերաբերյալ որևէ հրաման չի արձակել:

«Իսկ առաջնագծի իբր նոսրացման վերաբերյալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը երեկ արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ ու հերքել է այդ փաստը: Ի դեպ, հերքել է նաև 2008թ. մարտի 1-ին ժողովրդի դեմ ԶՈՒ կիրառելու` չարչրկված սուտը: Այնպես որ`ես հավելելու ոչինչ չունեմ»,- եզրափակեց Քոչարյանի գրասենյակի ղեկավարը:

 Հայաստան-Մակեդոնիա 4:0
16 Հոկտեմբերի 2018, 22:37 Հայաստան-Մակեդոնիա 4:0
Պուտինը կայցելի Փարիզ
16 Հոկտեմբերի 2018, 17:48 Պուտինը կայցելի Փարիզ
Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
16 Հոկտեմբերի 2018, 13:09 Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica