Հայաստանը 100 հոգանոց հումանիտար խումբ կուղարկի Սիրիա. Դավիթ Տոնոյան
Հասարակություն

Սիրիա մեկնողները մոտ 100 հոգի կլինեն. այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նա նշեց, որ ՀՀ զինված ուժերի՝ Սիրիա մեկնող անձնակազմում հումանիտար ոլորտի մասնագետներ են լինելու` բժիշկներ, հումանիտար ականազերծողներ, նրանց գործունեության ապահովման համար նաև անվտանգության անձնակազմ է ներգրավված լինելու: «Նրանց մասնակցությունը բխում է մեր ազգային շահերից»,- ասաց նախարարը։