close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք ենք համերաշխության կրողը. ՀՅԴ-ականները` Նոր Նորքում (լուսանկարներ)

Քաղաքական

12 Սեպտեմբերի 2018, 15:22
 Մենք ենք համերաշխության կրողը. ՀՅԴ-ականները` Նոր Նորքում (լուսանկարներ)

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այսօր ՀՅԴ թեկնածուները հանդիպել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ: ՀՅԴ-ի թիմը շրջեց փողոցներով, լսեց մարդկանց, ծանոթացավ խնդիրներին, ներկայացրեց իրենց ծրագիրը, որն ուղղված է հենց այդ խնդիրների լուծմանը:

ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին` որքանո՞վ է իրենց հաջողվում ընտրողին համոզել, որ հենց ՀՅԴ-ին ձայն տան, պատասխանեց. «Պետք է համոզենք, դա մեր պարտքն է: Դա մեզ մոտ ստացվում է»:

Մանուկյանի խոսքով` այսօր քաղաքացիներն, իրոք, համերաշխության պահանջ ունեն: «Մենք ենք համերաշխության կրողը ու պետք է մեր գործով և պահվածքով համոզենք, որ կարող ենք արդյունավետ կառավարել քաղաքը, ապահովել համերաշխությունը»,- ասաց նա:

Իսկ թե հիմնականում ինչի՞ց են բողոքում երևանցիները, Մանուկյանը նշեց, որ խնդիրները բազմազան են: «Երևանում չկա մի ոլորտ, որ խնդիր չունենա: Եթե ինչ-որ բաներ էլ արված են, դրանք վերջնական փուլին հասած չեն. աղբահանության խնդիր կա, կանաչապատման խնդիր կա, Երևանում հիմնականում շեշտը դրվել է ծաղկապատման վրա, այնինչ շատ կարևոր է ծառապատումը: Բազմաթիվ են խնդիրները»,- ասաց նա:

Հարցին էլ` ո՞ւմ են համարում իրենց մրցակից, Մանուկյանն ասաց. «Բոլորին էլ մրցակից ենք համարում, բայց ամենալավը մենք ենք»:

Լույս չի լինելու
5 Դեկտեմբերի 2020, 10:12 Լույս չի լինելու
Աստղագուշակ. դեկտեմբերի 5
5 Դեկտեմբերի 2020, 09:23 Աստղագուշակ. դեկտեմբերի 5
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica