close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+15°
+23°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանը դարձնելու ենք համահայկական կենտրոն. Խաչատուր Ստեփանյան

Քաղաքական

12 Սեպտեմբերի 2018, 15:15
 Երևանը դարձնելու ենք համահայկական կենտրոն. Խաչատուր Ստեփանյան

Այսօր Երևանի զարգացման տեսլականի և արդյունավետ կառավարման թեմայով քննարկման ընթացքում ՀՅԴ թեկնածու  Խաչատուր Ստեփանյանը ներկայացրեց  Երևանի զարգացման վերաբերյալ ՀՅԴ տեսլականը` ասելով, որ Երևանը պետք է դարձնել համահայկական կենտրոն: «Մենք Երևանը տեսնում ենք որպես համահայկական կենտրոն, և մեր նախընտրական ծրագրում հատուկ ընդգծում ենք այդ կետը»,- ասաց նա և վստահեցրեց, որ Երևանը կլինի բոլոր հայերի մայրաքաղաքը:

«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Տրդատ Սարգսյանը, ներկայացնելով  դաշինքի տեսլականը, ասաց, որ Երևանը պետք է դարձնել արժանապատիվ քաղաք: «Պետք է ունենալ արժանապատիվ տրանսպորտ, աղբահանության` արժանապատիվ իրականացման եղանակ, ունենալ հաշվետու քաղաքապետ, ունենալ քաղաքապետարան, որը գործելու է թափանցիկ»,- ասաց Սարգսյանը:

Ժողովրդավարական կուսակցության թեկնածու Արթուր Գասպարյանը առաջնահերթություն է համարում Երևանի քաղաքաշինական, ճարտարապետական դիմագծի պահպանումը: «Պետք է առաջնահերթ զբաղվել վերջին քսան տարվա ընթացքում ապականվածի վերականգնմամբ»,- նշեց նա:

«Լույս» դաշինքի  թեկնածու Դավիթ Խաժակյանը, անդրադառնալով թեմային, նշեց, որ նախկինում քաղաքի կառավարումը արդյունավետ չի կատարվել, և  քաղաք պարզապես գոյատևում էր, իսկ «Լույս» դաշինքը քաղաքը զարգացող կդարձնի: «Մենք գտնում ենք, որ «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը, ունենալով իրավական խոր գիտելիքներ, տարածքային և պետական կառավարման փորձ, կկարողանա համադրել քաղաքային շահերը և քաղաքի կառավարումն առավել արդյունավետ անցկացնել»,- ասաց նա:

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica