close
Եղանակը Երևանում
16 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Փտր 2019
USD1487.51
GBP1624.60
EUR1550.11
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չենք կարող բացառել նման միջադեպերն ապագայում. Տիգրան Բալայանը՝ Տավուշում կրակոցների մասին

Քաղաքական

12 Սեպտեմբերի 2018, 14:15
 Չենք կարող բացառել նման միջադեպերն ապագայում. Տիգրան Բալայանը՝ Տավուշում կրակոցների մասին

Քանի դեռ միջազգային հանրությունը հանդուրժում է Ադրբեջանի այս ապակառուցողական կեցվածքը, մենք չենք կարող բացառել նման միջադեպերն ապագայում: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Տավուշում հակառակորդի կողմից արձակված կրակոցներին:

«Մեր գործողությունները լավ մշակված են: Առաջին հերթին տեղյակ են պահվում համանախագահ երկրների արտգործնախարարությունները, դեսպանները, համանախագահները, այնուհետև` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, որ հերթական կոպտագույն խախտումն է եղել ադրբեջանական կողմից»,- ասաց Բալայանը:

Նա ցավով արձանագրեց, որ կրակոցները շարունակական բնույթ են կրում, ինչը ուղիղ հետևանք է ադրբեջանական կողմի՝ արդեն 2 տարի շարունակվող ապակառուցողական կեցվածքի, որով նա մերժում է իրականացնել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված և վերահաստատված համաձայնությունները, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի թվաքանակի և կարողությունների ընդլայնման, ինչպես նաև շփման գծում և Հայաստանի հետ սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica