close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2019
USD1476.45
GBP1590.89
EUR1534.43
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետը եւ ուժայինները հրաժարվում են ներկայացնել «ռեյդի, ասֆալտին փռելու» օպերացիայի արդյունքները

Քաղաքական

12 Սեպտեմբերի 2018, 13:20
 Վարչապետը եւ ուժայինները հրաժարվում են ներկայացնել «ռեյդի, ասֆալտին փռելու» օպերացիայի արդյունքները

Երեկ երեկոյան Դավթաշենում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգեց երկու ժամվա ընթացքում իրականացնել ռեյդեր՝ բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտին։ Վարչապետը հրահանգնեց Վալերի Օսիպյանին և Արթուր Վանեցյանին` 2 ժամվա ընթացքում զեկուցել իրեն գործողությունների մասին:

Հրապարակային հանձնարարականից երկու ժամ անց որեւէ ուժային չցանկացավ մեկնաբանել, թե ինչ արդյունքներ կան: Այսօր ուժայինները եւ վարչապետը եւս լռում են:

Ոստիկանության եւ ԱԱԾ լրատվականներից yerkir.am-ին հայտնեցին, որ ԶԼՄ-ների համար հրապարակման ենթակա որեւէ նյութ չունեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը հաստատեց, որ վարչապետի կողմից սահմանված ժամկետում զեկույց ներկայացվել է, սակայն մանրամասներ չհայտնեց:

Ի դեպ, քիչ առաջ  լրագրողների հետ զրույցում համապատասխան հարցին հրաժարվեց պատասխանել նաեւ վարչապետը` ասելով, որ ամեն ինչ զեկուցվել է, ամեն բան կարգին է, արտաքին միջամտություն էլ այստեղ չի տեսնում:

Երկրաշարժ` Իրանում
18 Հուլիսի 2019, 10:46 Երկրաշարժ` Իրանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica