close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2018
+5°
+10°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2018
USD1488.57
GBP1627.52
EUR1549.84
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախ պետք է վերծանել՝ օլիգարխն ինչ բան է. Գալուստ Սահակյան

Քաղաքական

12 Սեպտեմբերի 2018, 11:56
 Նախ պետք է վերծանել՝ օլիգարխն ինչ բան է. Գալուստ Սահակյան

Խոսել այս կամ այն քաղաքական գործիչների գումարները վերադարձնելու մասին՝ այս ամենի համար պետությունը հատուկ կառույցներ ունի, որոնք պետք է զբաղվեն դրանով, իսկ կառավարությունը պետք է զբաղվի երկրի տնտեսությամբ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Փաշինյանի՝ օլիգարխներին ասֆալտին պառկեցնելու հայտարարությանը, Սահակյանը պատասխանեց, որ նախ պետք է վերծանել՝ օլիգարխն ինչ բան է: «Այն, որ օլիգարխները ՀՀԿ-ից են, ճիշտ չէ, եթե օլիգարխներ գոյություն ունեն, պետք է ասել, թե ովքեր են նրանք: Սամվել Ալեքսանյանի օլիգարխությունը ո՞րն է, որ 30-40 հազար աշխատատեղ է բացել, ժողովուրդն աշխատում է, նա դարձա՞վ օլիգարխ: Այլ բան է, որ աշխատանքի ընթացքում որոշակի խախտումներ կարող են տեղի ունենալ, այդ պատճառով էլ կան համապատասխան ինստիտուտներ, որոնք քննարկում են այդ հարցը, և բոլորն էլ պատրաստ են օժանդակել այդ խնդրին»,- նշեց նա:

Սահակյանի գնահատմամբ՝ չի կարելի լինել երկրի վարչապետ և անընդհատ ընդդիմադիր խոսել: «Եթե Փաշինյանն ասում է՝ Գագիկ Բեգլարյանն օլիգարխ է, պետք է ապացուցի, որ օլիգարխ է: Ի՞նչ են արել, որ օլիգարխ են: Այնպես չէ, որ ազգը պետք է բաժանեն մի քանի մասերի: Եթե ընդհանուր կառուցվածքային խնդիրներում կան մարդիկ, որ լավ չեն դրսևորել իրենց, բնական է, պետք է պատասխան տան, և սա ոչ թե մեր հանրապետությունում, այլ աշխարհում է այդպես»,- նշեց պատգամավորը:

Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
12 Նոյեմբերի 2018, 21:30 Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
Հարցեր` դաշնակցականներին
12 Նոյեմբերի 2018, 17:37 Հարցեր` դաշնակցականներին
Պուտինը կայցելի Թուրքիա
12 Նոյեմբերի 2018, 15:14 Պուտինը կայցելի Թուրքիա
Ալիևը կայցելի Բելառուս
12 Նոյեմբերի 2018, 13:55 Ալիևը կայցելի Բելառուս
«Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
12 Նոյեմբերի 2018, 13:19 «Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica