close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+17°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր նպատակն է` Երևանը դարձնել համահայկական մայրաքաղաք. ՀՅԴ-ականներն Աջափնյակում էին

Քաղաքական

11 Սեպտեմբերի 2018, 23:57
 Մեր նպատակն է`  Երևանը դարձնել համահայկական մայրաքաղաք. ՀՅԴ-ականներն Աջափնյակում էին

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այսօր ՀՅԴ թեկնածուները հանդիպել են Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ, ներկայացրել իրենց ծրագիրը:

ՀՅԴ-ի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց նպատակն է Երևանը դարձնել համահայկական մայրաքաղաք:  «Մենք պատկերացնում ենք, թե ինչպես պետք է դա անել: Մենք կարողանում ենք մոբիլիզացնել մեր ուժերը սահմանամերձ բնակավայրերի համար, կարող ենք դա անել նաև Երևանի համար»,- ասաց նա:

Մանուկյանի խոսքով՝ Սփյուռքում ՀՅԴ կառույցները գործընկերային հարաբերություններ ունեն իրենց շրջանի քաղաքապետերի, ավագանիների հետ: «Ունենք ռեսուրս` թե' փորձի փոխանակում և թե' ֆինանսական աջակցություն ստանալու: Մենք կարող ենք իսկապես համայն հայությանը կապել Երևանի հետ, Երևանի հոգսերով զբաղվելու հնարավորություն պետք է ունենա համայն հայությունը»,- նշեց նա:

Մանուկյանը հայտնեց, որ քարոզարշավի ընթացքում Երևանում կլինեն այլ երկրների տարբեր քաղաքներից ժամանած դաշնակցական  քաղաքապետերը:

ՀՅԴ ցուցակով ավագանու անդամ Խաչատուր Ստեփանյանն էլ, դիմելով բնակիչներին, նշեց, որ իրենք ցանկանում են, որ Երևանում լինի ավելի լավ կառավարում: «Մեր թիմով խոստանում ենք, որ մեր առաջադրած սկզբունքներով փորձելու ենք Երևանը դարձնել ավելի բարեկարգ, ավելի գեղեցիկ, ավելի անվտանգ, ավելի գրավիչ քաղաք՝  ոչ միայն երևանցիների, այլև Երևան այցելող հյուրերի համար»,- շեշտեց նա:

Ստեփանյանը ևս նշեց, որ առաջարկում են Երևանը համահայկական մայրաքաղաք հռչակելու գաղափար, և որ իրենց աշխարհասփյուռ կառույցի շնորհիվ առաջարկելու են, որ Երևանն ունենա այն բոլոր պայմանները, որոնք հարիր են քաղաքակիրթ մայրաքաղաքներին: «Մեր երիտասարդ, պրոֆեսիոնալ թիմն ի զորու է ձեր վստահության քվեն ստանալուց հետո իրագործել իր բոլոր ծրագրերը:  Կոչ ենք անում անպայման մասնակցել ավագանու ընտրություններին և քվեարկել խղճի մտոք»,- եզրափակեց նա:

Այնուհետև ՀՅԴ-ականները զրուցեցին քաղաքացիների հետ, ծանոթացան համայնքի խնդիրներին:

Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica