close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+22°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե որևէ ուժ ձգտում է տոտալ վերահսկողության` նպատակը սիրո հեղափոխությունը չէր. Զոհրաբյան

Քաղաքական

11 Սեպտեմբերի 2018, 22:34
 Եթե որևէ ուժ ձգտում է տոտալ վերահսկողության` նպատակը սիրո հեղափոխությունը չէր. Զոհրաբյան

Ես չեմ ցանկանում քաղաքականացնել այս ընտրարշավը, բայց թող ոչ ոք չկասկածի, որ մենք կարող ենք այնպիսի քաղաքական հարթություն այն տեղափոխել, որ վստահեցնում եմ` որևէ մասնակից քաղաքական ուժ ո’չ այդ դուխին կդիմանա, ո’չ էլ այդ խելքին: Բայց մենք խնդիր չունենք քաղաքականացնելու այս ընտրությունը: Այս մասին Դավթաշեն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք չենք ուզում այս ընտրությունը քաղաքականացնել, որովհետև վթարված վերելակներից, անմխիթար տրանսպորտից օգտվում են և’ հեղափոխականները, և’ հակահեղափոխականները, որովհետև ինձ համար և ԲՀԿ համար չկա իմ երևանցի և չկա մյուսի երևանցի: Ամենավտանգավոր և ամենակործանարար բանը «մեր դեմ խաղ չկա» բանաձևն է, որովհետև չկա և չի եղել այդպիսի քաղաքական ուժ, որը կարողանա երկար մարսել «մեր դեմ խաղ չկա»-ն: Եվ ամբողջ ժողովրդի անունից խոսելու բարոյական իրավունք ունի միայն ժողովուրդը: Ես, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, կարող եմ և իրավունք ունեմ խոսելու միայն ժողովրդի մի հատվածի անունից, որը վստահում է ԲՀԿ-ին: Մենք այս վերջին տարիներին մեկ բանի դեմ ենք պայքարել, պայքարել ենք Հանրապետական կուսակցության մենաշնորհի դեմ, որպեսզի այլևս մեր երկրում որևէ քաղաքական ուժինը չլինի և’ խորհրդարանը, և’ կառավարությունը, և’ Երևանի քաղաքապետարանը: Եվ եթե կա քաղաքական ուժ, որը հիմա կփորձի ձգտել տոտալ վերահսկողության բոլոր իշխանական օղակներում, ուրեմն ես չեմ հավատա այդ քաղաքական ուժի անզվությանը, որ իրենց նպատակը սիրո և համերաշխության հեղափոխությունն էր: Պիտի լինեն տարբեր քաղաքական ուժեր, վերահսկող տարբեր կառույցներում, որպեսզի մենք կարողանանք միմյանց վերահսկել»,- հայտարարեց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica