close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+8°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուզում ենք մեր օրինակով քաղաքացիներին ցույց տալ, որ աղբը տեսակավորելու ժամանակն է

Քաղաքական

11 Սեպտեմբերի 2018, 21:40
 Ուզում ենք մեր օրինակով քաղաքացիներին ցույց տալ, որ  աղբը տեսակավորելու ժամանակն է

Կարգավորել աղբահանության խնդիրը, ստեղծել աղբի տեսակավորման և էկոլոգիական վերամշակման տնտեսություն. սա ՀՅԴ ավագանու ընտրությունների պլատֆորմի դրույթներից մեկն է: Այսօր Հ.Յ. Դաշնակցության Երևանի ավագանու երիտասարդ թեկնածուներ՝ Արաբկիր վարչական շրջանից առաջադրված Ազատուհի Սիմոնյանը և Աջափնյակ վարչական շրջանից առաջադրված Արգիշտի Գևորգյանը նախաձեռնել էին աղբի հավաքում և տեսակավորում: Նախաձեռնությանը միացան ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունն ու ՀՅԴ ավագանու թեկնածուներ Լուսինե Քարամյանը, Նանե Հայրապետյանը և Սոսե Մուրադյանը:

ՀՅԴ ավագանու թեկնածուներն  Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկից, որտեղ գտնվում է ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնը, քայլեցին դեպի Կոմիտասի շուկա, ապա` հետ՝ ճանապարհին հավաքելով ու տեսակավորելով աղբը:

Ազատուհի Սիմոնյանը նշեց` քանի որ ՀՅԴ նախընտրական պլատֆորմում ներառված է աղբի տեսակավորման, վերամշակման և դրանից այլընտրանքային էներգիայի ստացման  գաղափարը, ուզում էին իրենց օրինակով ցույց տալ, թե ինչպես են պատկերացնում այդ գործընթացը: «Որպես թեկնածուներ, երիտասարդներ և այս քաղաքի բնակիչներ՝  ՀՅԴ Երիտասարդական միության հետ որոշեցինք քայլել ու մեզ հետ ունենալ տեսակավորված աղբի համար նախատեսված աղբամաններ, որոնք մշտական գործածության մեջ կդրվեն այս տարածքում գտնվող աղբամանների կողքին: Ուզում ենք մեր օրինակով քաղաքացիներին ցույց տալ, որ այլևս աղբը տեսակավորելու ժամանակն է: Աղբի տեսակավորումից հետո փորձելու ենք քաղաքային իշխանություն-մասնավոր ընկերություն համագործակցությամբ ունենալ աղբի վերամշակման գործարան՝ այն վերամշակելու և որպես ավելացված արժեք մեր տնտեսության մեջ գործածելու համար»,- ասաց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ փորձելու են համայնք առ համայնք քաղաքացիներին ցույց տալ, որ պետք է աղբը տեսակավորել: .«Բացի այդ՝ որպես համահայկական, ցանցային միակ կուսակցություն` Սփյուռքի օգնությամբ էլ փորձելու ենք դրսից, Սփյուռքից ներդրողներ բերել՝ քաղաքի մասշտաբներին համապատասխան վերամշակող գործարան բացելու համար: Նախ պետք է մարդկանց բացատրել այս ամենը և միասին գալ այն համոզման, որ պետք է այլևս այսպես ապրել»,- նշեց Սիմոնյանը:

ՀՅԴ ավագանու թեկնածու Արգիշտի Գևորգյանն էլ  տեղեկացրեց, որ տեսակավորված աղբով լեցուն աղբամանները կտեղադրեն ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի տարածքում, որտեղ ավելի հեշտ կլինի դրանց հետևելը, ինչպես նաև մարդկանց բացատրելը՝ որ աղբը որտեղ է պետք գցել: «Մեր տարածքի բնակչության հետ աշխատելով՝ կփորձենք տեսակավորել աղբը, որպեսզի հետագայում վերամշակման հանձնենք: Ես վստահ եմ, որ սա երևանցիների համար կարող է մշակույթ դառնալ: Հայաստանը, լինելով փոքր երկիր, բայց ունենալով մեծ քանակությամբ աղբ, ուղղակի այլ ելք չունի: Տեսեք՝ մենք պլաստիկի, թղթի, ապակու վերամշակող ընկերություններ ունենք, սակայն մեզ մոտ աղբի տեսակավորումն ընդունված չէ: Եթե մենք կարողանանք տեսակավորել աղբը, նման ընկերությունների պահանջարկն ավելի մեծ կլինի, և ավելի կշատանա դրանց թիվը»,- ասաց Գևորգյանը:

Ի դեպ, վաղը` ժամը 18-ին, Աջափնյակ վարչական շրջանում՝ Շինարարների փողոցից՝ Սողոմոն Թեհլիրյանի կիսանդրու մոտից, երիտասարդները կքայլեն դեպի Մարգարյան-Բաշինջաղյան խաչմերուկ՝ ճանապարհին կրկին աղբը հավաքելով ու տեսակավորելով:

Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
Հարցեր` Բագրատ Եսայանին
19 Նոյեմբերի 2018, 12:01 Հարցեր` Բագրատ Եսայանին
Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica