close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+25°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաստաբան Վահե Գրիգորյանը աղմկահարույց գաղտնալսման կապակցությամբ պարզաբանում է ներկայացրել

Իրավունք

11 Սեպտեմբերի 2018, 20:06
 Փաստաբան Վահե Գրիգորյանը աղմկահարույց գաղտնալսման կապակցությամբ պարզաբանում է ներկայացրել

Փաստաբան Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի ընկերներ, լսեցի հրապարակված ձայնագրությունը, որտեղ ՀՔԾ պետի կողմից հնչեցվել էր նաեւ իմ անունը: Որպեսզի խուսափեմ անճշտություններից, այստեղ տեղադրեմ Ս. Խաչատրյանի եւ ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանի խոսակցության այն հատվածը, որը վերաբերվում էր ինձ:

«ՍԽ - Ընգեր որևէ խնդիր չկա, հիմա Վահեն ա գալու մոտս, Գրիգորյան:

ԱՎ – Ահա, ահա:

ՍԽ - Վահեն մի հատ լուրջ բան կգրի հեսա, ընգեր, ու ելույթ էլ կունենա, էս սաղ հարցերին կպատասխանի, պռոստը իմ ելույթը ճիշտ չի էլի:

ԱՎ – Չէ, չէ, Վահեն թող խոսա որպես փաստաբան, որպես փորձագետ, թող խոսա:

ՍԽ – Հա, Վահեն կխոսա ախպեր ջան: Որպես փորձագետ նաև ինքը Եվրոդատարանում ա չէ ներկայացնում:

Թեկուզեւ այս հատվածը առանձնապես չի քննարկվում մամուլում, սակայն այս կապակցությամբ հրապարակային պարզաբանումներ տալու անհրաժեշտություն զգում եմ, քանի որ մարդկանց մոտ կարող են բնականորեն հարցեր առաջանա այս հատվածի վերաբերյալ:

Ինքս, որպես այս գործով 2008թ.-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը կատարված սպանությունների մասով ներգրավված եմ այս քրեական գործում որպես տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ:

Միաժամանակ նաեւ ես հանդիսանում եմ տուժողների ընտանիքների ներկայացուցիչը ՄԻԵԴ ներկայացված նրանց դիմումի շրջանակներում: Եւ այս երկու կարգավիճակներն էլ պահպանում եմ առ այսօր:

Ես ոչ միայն Ս. Խաչատրյանի կողմից նշված մեկ օր (չգիտեմ որ օրվա խոսակցություն է, այդ պատճառով էլ չեմ կարող հստակ ամսաթիվ նշել) , այլ մի շարք անգամներ հանդիպումներ եմ ունեցել վստահորդներիս եւ ընդհանուր գործին վերաբերվող հարցեր քննարկելու համար, որպես տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ:

Ոչ միայն ես իմ վստահորդների անունից համագործակցել եմ ՀՔԾ հետ, այլ իմ ներկայացրած կողմից եւ ՀՔԽ համագործակցությունը եղել է հնարավոր ամենասերտ համագործակցությունը, որ կարելի էր պատկերացնել նախաքննության մարմնի եւ տուժողների իրավահաջորդների անունից:

Ես կոնկրետ չգիտեմ, թե ինչ է նկատի ունեցել ՀՔԾ պետը նշելով, որ ինչ-որ բան պետք է գրեմ, բայց ես հիմա հաստատապես կարող եմ ասել, որ ոչ թե ինչ-որ բան, այլ ես լայնածավալ գրավոր փաստաթղթեր եմ տրամադրել ՀՔԾ-ին, դրանցում նշված միջազգային իրավունքին առնչվող հատվածները նախաքննության ընթացքում պետության պարտականությունների (չ)կատարման հանգամանքը հաշվի առնելու համար: Դրանք, մասնավորապես եղել են մեր` ՄԻԵԴ ներկայացված դիրքորոշումները, որը ես զարմանքով հենց պարոն Ս. Խաչատրյանից տեղեկացել էի, որ բացակայում են գործից, մինչդեռ կառավարությունը ՄԻԵԴ-ից այդ փաստաթղթերը վաղուց պաշտոնապես ստացել էր:

Նմանապես եւ փաստաթղթերի լայնածավալ փաթեթ ստանալու ՀՔԾ կողմից մեր ներկայացրած միջնորդությունը կամ խնդրանքը երբեք անհետեւանք չի մնացել: Ինչ վերաբերում է նրան, որ ես հրապարակային ելույթ պետք է ունենայի այս գործով, ապա նշեմ, որ ոչ թե ելույթ, այլ բազմաթիվ ելույթներ եմ ունեցել եւ ունենալու եմ այնքան, որքան որ հանրային պահանջը կթելադրի: Ես ոչ իմ ելույթների բովանդակությունը, ոչ է դրա հնարավորությունը ոչ մեկի հետ չեմ համաձայնեցրել եւ համաձայնեցնում, բացառությամբ իմ վստահորդների:

Ես չգիտեմ, թե այդ խոսակցության մեջ նշված իմ հանդիպումը երբ է եղել, որպեսզի հասկանամ, թե ինչ կամ որ ելույթիս մասին է խոսքը, բայց հաստատապես կարող եմ ասել, որ այդ ես եմ, որ կարող եմ այս գործի շրջանակներում որեւէ պաշտոնյայի արգելել իմ վստահորդներին կամ նրանց գործին վերաբերող որեւէ հանգամանքի վերաբերյալ արտահայտվել կամ չարտահայտվել: Նույնը վերաբերում է նաեւ ՀՔԾ պետին:

Չնայածեւ եւ իմ եւ պարոն Ս. Խաչատրյանի երկարաժամկետ ընկերական հարաբերություններին, որոնց սկիզբը դեռեւս մեր ուսանողական տարիներից է, ես այս գործի շրջանակներում հատկապես որեւէ անձնական հարաբերության տուրք տալու ոչ մտադրություն ունեմ, ոչ էլ` ինքս իմ առջեւ որեւէ բարոյական իրավունք:

Գուցեեւ իր խոսքը կարող է կասկածի տեղ տալ, որից հնարավոր լիներ մտահանգել, որ ես կատարել եմ հրապարակում ՀՔԾ պաշտպանելու համար վերջինիս առաջարկով, ապա ասեմ ամենայն պատասխանատվությամբ, որ այդ ոչ թե ՀՔԾ պետ պարոն Խաչատրյանն է ինձ առաջարկել երբեւէ խոսել նախաքննության մարմինի գործողությունների, պաշտպանության կողմից պաշտպանական գծի, գործով մեղադրանքների, այս գործի քաղաքական եւ իրավական ասպեկտների մասին, այլ այդ ես եմ արել եւ անելու հընթացս այնքան, որքան որ դրա անհրաժեշտությունը կլինի:

Եւ ինձ համար սա չունի այլընտրանք, քանի որ իմ վստահորդների հարազատների խախտված իրավունքների գործին վերաբերող առաջընթացը իրականություն է դարձել հենց այն ՀՔԾ սույն գործով ներգրավված կազմի խմբի կողմից, որի հետ մենք համագործակցում ենք, եւ դրան օժանդակող ԱԱԾ ուղեկցող:

Ամփոփեմ, որ ես վստահորդներիս անունից աջակցել եւ իմ մասնագիտական գիտելիքների շրջանակում օժանդակել եմ նախաքննության մարմնին եւ, անհրաժեշտության դեպքում նաեւ` դատախազության մարմիններին: Դա տեղի է ունեցել ոչ միայն գրավոր դատավարական փաստաթղթեր տրամադրելով, միջազգային իրավունքի կարգավորումների մասին մեր դիրքորոշմամբ դատավարական գործընթացներին մասնակցելով, այլ նաեւ հենց դատավարական գործընթացին ուղիղ միջամտությամբ` վճռաբեկ բողոք ներկաայցնելով եւ հայտնի կալանքի գործին ուղղակի մասնակցելու միջոցով:

ՀԳ. Ես չեմ կարող շատ ծավալվել այն վտանգների եւ ծանր աշխատանքի մասով, որին հանդիպում են այս գործով ՀՔԾ եւ ԱԱԾ անձնակազմերն այս գործով, բայց առնվազն արդեն երկու դատավորի կողմից (ՍԴ նախկին անդամի եւ երբեմնի անվտանգության մարմինների ղեկավար Վ. Պողոսյանի եւ կալանքի գործը քննած դատավոր Վ. Մարգարյանի) կողմից իրենց անվտանգության վերաբերյալ հնչեցրած մտահոգություններն արդեն իսկ ցուցիչ պետք է լինի առ այն, թե ինչ վտանգավոր գործով են զբաղվում այս մարդիկ: Եւ, որպես այդպիսին եւ հաշվի առնելով նրանց գործունեության արդյունավետությունը, նրանք միշտ վայելելու են թե’ իմ, թե’ վստահորդներիս լիակատար աջակցությունը եւ առանց սեթեւեթանքի: ՀՀԳ. Ես նույնիսկ պահպանության ծառայությունից չեմ օգտվում եւ հրաժարվում եմ զենք կրել այս ողջ ընթացքում:

Այդ ինչը, ըստ ոմանց, պետք է ինձ համար որեւէ ազդեցության հետեւանք առաջացնի, որ ինքս իմ վստահորդների շահերի հաշվին որեւէ մեկի հետ համագործակցեմ, ինչպես վերջերս որոշ հայտնի լրատվական շրջանակներ եւ նրանց սատելիտներ տարածում էին: Իսկ եթե իմ անելիքը բխելու է իմ վստահորդների շահերից, ապա կներեք, այ այդ շահերի պաշտպանության նպատակով ես ձեռնպահ չեմ մնալու ոեւէ օրինական գործողությունից, թեկուզեւ այն իմ հեղինակության վրա ոչ միանշանակ անդրադառնա. նրանց իրավունքների պաշտպանությունն իմ հեղինակության սնելու միջոց չի, անհրաժեշտության դեպքում` հակառակը»:

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
Ղազախստանի դեսպանը ԱԱԾ-ում էր
20 Սեպտեմբերի 2018, 10:50 Ղազախստանի դեսպանը ԱԱԾ-ում էր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica