close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2020
USD1483.36
GBP1604.97
EUR1545.47
RUB16.88
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իմ և Վահե Գրիգորյանի տեսակետները համընկնում են. Սասուն Խաչատրյան

Քաղաքական

11 Սեպտեմբերի 2018, 16:59
 Իմ և Վահե Գրիգորյանի տեսակետները համընկնում են. Սասուն Խաչատրյան

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կհրավիրվի և կհարցաքննվի այն կարգավիճակում, որը վարույթն իրականացնող մարմինը կհամարի անհրաժեշտ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: «Երբ կհարցաքննվի, ինչ կարգավիճակով կհարցաքննվի, դա վարույթն իրականացնող մարմնի և քննիչի որոշելու հարցն է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործով փաստաբան Վահե Գրիգորյանին, ում անունը ևս նշվում է հայտնի ձայնագրությունում, Խաչատրյանն ասաց, որ իր և Գրիգորյանի տեսակետներն այս գործի հետ կապված համընկնում են: «Համագործակցում ենք այս գործով: Վահեին ճանաչում եմ ուսանողական տարիներից, սակայն այս գործի հետ կապված մեր համագործակցությունը լրիվ պաշտոնական է»,- ասաց Խաչատրյանը:

Նշենք, որ ձայնագրության մեջ Խաչատրյանն ասում է. «Ընկե'ր, որևէ խնդիր չկա, հիմա Վահեն ա Գրիգորյան գալու մոտս, լուրջ բան կգրի հեսա ու ելույթ էլ կունենա, էս սաղ հարցերին կպատասխանի, իմ ելույթը ճիշտ չի, էլի: Նա, որպես փորձագետ, այս գործը Եվրադատարանում է ներկայացնում»:

Նիկոլն ու կոռոնավիրուսը
2 Հուլիսի 2020, 16:45 Նիկոլն ու կոռոնավիրուսը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica