close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+3°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետը, փակել ասելով, նկատի է ունեցել... ԱԱԾ տնօրենը պարզաբանում է աղմուկ հանած ձայնագրությունը

Քաղաքական

11 Սեպտեմբերի 2018, 16:24
 Վարչապետը, փակել ասելով, նկատի է ունեցել... ԱԱԾ տնօրենը պարզաբանում է աղմուկ հանած ձայնագրությունը

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր և ՀՔԾ պետի` գաղտնալսված և հրապարակված ձայնագրության այն հատվածին, երբ վարչապետ Փաշինյանը ասել է, որ պետք է փակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:

«Ես այդպես մանրակրկիտ չեմ լսել այդ խոսակցությունը… Վարչապետը նման բան չի ասել, անգամ եթե ասել է` պետք է փակել, նա նկատի է ունեցել, որ քրեական գործով անցնող անձինք, անկախ իրենց անուններից, զբաղեցված դիրքերից, պետք է ենթարկվեն պատասխանատվության, եթե կան դրանց հիմքերը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ խոսակցության ժամանակ Վանեցյանն ասում է` խոսել է երկրորդ նախագահի կալանքի որոշում տված դատավորի հետ, նա նշեց. «Ես դատավորի հետ չեմ խոսել: Այդ խոսակցությունն արել ենք ես և Սասունը` հեռախոսով, դրա մեջ կարող են լինել որոշակի անճշտություններ, որովհետև չենք ենթադրել, որ երբևիցե կարող է ձայնագրվել և հրապարակվել մեր խոսակցությունը»:

Վանեցյանը հավելեց. «Գիտե՞ք ինչ, հիմա կարող ենք ձայնագրության բառերը հանել և հերթով սկսել մեկնաբանություն տալ: Ուզես- չուզես` պիտի կալանավորես: Չէ, նման բան չեմ ասել... Ես Հրաչի հետ չեմ խոսել, չեմ ճանաչում, բայց խոսքը գնում է այն դատավորի մասին, ով կալանքի որոշումը տվել է, ես նրա հետ չեմ խոսել, չեմ տեսել նրան»:

Նա ասաց, որ ինքը սխալ ինֆորմացիա չի տվել, թե խոսել է դատավորի հետ, և ևս մեկ անգամ նշեց, որ դա անհերքելի փաստ է, որ ինքը դատավորին ծանոթ չէ և հետը չի խոսել:

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica