close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2019
+13°
+18°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2019
USD1476.32
GBP1618.26
EUR1531.95
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այո, տեղյակ եմ պահել վարչապետին. ՀՔԾ պետ

Քաղաքական

11 Սեպտեմբերի 2018, 16:07
 Այո, տեղյակ եմ պահել վարչապետին. ՀՔԾ պետ

Սա խղճուկ փորձ `է մեզ կանգնեցնելու, բայց մենք չենք ընկճվելու և անելու ենք մեր գործը. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով համացանցում հայտնված` իր ու ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի ձայնագրությանը: Նրա խոսքով՝ սա Մարտի 1-ի բացահայտմանը խոչընդոտելու փորձ է:

«Հանցանք է անձի մասին, առանց իր թույլտվության, տեղեկություններ հավաքելն ու հրապարակելը: Սա միտված է մեր ղեկավարած կառույցների գործունեությունը կասեցնելուն: Իսկ մենք փորձում ենք արմատախիլ անել կոռուպցիան այս երկում: Մենք քննարկել ենք Մարտի 1-ի գործին առնչվող որոշ հարցեր. Վանեցյանը մտահոգություն ուներ, թե արդյո՞ք ճիշտ էր` առանց ձերբակալվելու անձը ներկայանում էր դատարան: Ես էլ խոսում եմ ձերբակալման հիմքերի մասին: Եթե ուշադիր եք եղել, այնտեղ խոսք է գնում նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կալանավորման մասին, որտեղ էլ ես տեղյակ եմ պահում, որ արդեն միջնորդությունը ներկայացվել է»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ինքը տեղյակ է պահել վարչապետին, որ իր կողմից միջնորդություններ են ներկայացվել: «Քանի որ գործի սպեցիֆիկան այն է, որ բարձրաստիճան անձինք են ներգրավված, և նրանք կարող են խոչընդոտել, ուստի, իմ կարծիքով, կալանքի կիրառումը կարող է արդյունավետ լինել»,- ասաց Խաչատրյանը:

Ձերբակալվել է Արսեն Բաբայանը
21 Հոկտեմբերի 2019, 21:06 Ձերբակալվել է Արսեն Բաբայանը
Գույժ
21 Հոկտեմբերի 2019, 17:03 Գույժ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica