close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2018
+2°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2018
USD1485.09
GBP1624.17
EUR1554.26
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ է Փաշինյանը աշխատանքի վերցնում աղանդավորներին. Лайф.ру

Հասարակություն

11 Սեպտեմբերի 2018, 18:00
 Ինչո՞ւ է Փաշինյանը աշխատանքի վերցնում աղանդավորներին. Лайф.ру

Ռուսական Лайф.ру-ն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի նշանակմանը:

«Փաշինյանն իր օգնականի պաշտոնում նշանակել է ոմն Սոֆյա Նավասարդյանի, որի միակ նվաճումն այն է, որ նա, պարզվում է, վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի անձնական վարսահարդարն է»,- գրում է կայքը:

Ըստ հոդվածի հեղինակի` դա արվել է ոչ թե Նավասարդյանի պետական տաղանդների համար, այլ այն նպատակով, որ նրա ծառայությունների համար հնարավոր լինի վճարել Հայաստանի Հանրապետության` ոչ ամենահարուստ բյուջեից: Դա լավ ցույց է տալիս, թե ինչպես են հաղթած «հեղափոխականները» վերաբերվում պետական գրպանին»,- նշում է հոդվածագիրը:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ Փաշինյանը և նրա հետևում կանգնած արևմտամետ քաղաքական կոալիցիան իշխանության եկան` արտոնություններին վերջ տալու, չինովնիկների վրա ծախսերի կրճատման և ժողովրդին մոտ լինելու խոստումներով: «Փաշինյանը, սակայն, սկսեց «Ֆեյսբուք»-ի միջոցով հաղորդակցվել, ինչի պատճառ էլ դարձան պետական մոտեցումներում կոսմետիկ փոփոխությունները»,- գրում է կայքը:

Հոդվածագիրը նաև նշում է, որ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե հավատրիմ է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններին, թվում են առնվազն տարօրինակ: «ՀՀ վարչապետը շրջապատել է իրեն եվրոպական և ամերիկյան ծրագրերի շրջանավարտներով, ծրագրերից շատերը ֆինանսավորել են պետդեպարտամենտը, Եվրահանձնաժողովը… Միևնույն ժամանակ, նախորդ վարչապետերի և նախագահների թիմերից շատ պրոֆեսիոնալներ գիտակցաբար արհամարհվում են և անգամ բռնաճնշումների ենթարկվում. աղաղակող դեպք դարձավ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը»,- գրում է կայքը:

Հոդվածագիրը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Նավասարդյանը «Կյանքի խոսք» աղանդի անդամ է: Եվ, դա, ըստ կայքի, միակ դեպքը չէ:

«Վերջերս «Կյանքի խոսքի»  հետ իր կապի մասին հայտարարեց ՀՀ վարչապետի վարչակազմի գործերի կառավարող Գևորգ Աճեմյանը: Հարց է առաջանում` ի՞նչն է ստիպում ՀՀ ներկայիս վարչապետին նման տարօրինակ կադրային որոշումներ կայացնել: Գուցե աղանդավորների հայացքներն ինչ-որ կերպ հարազա՞տ են Փաշինյանին: Գուցե, հաշվի առնելով Նավասարդյանի մտերմությունը նրա տիկնոջ հետ, աղանդավորները ինչ-որ էքսկլյուզիվ տվյալնե՞ր ունեն Փաշինյանի գործերի մասին: Այդ հարցերի պատասխաններից կախված կլինի այն` որքան խորն է Երևանի ներկայիս ղեկավարությունը խրվել արտասահմանյան ազդեցության կենտրոնների հետ համագործակցության մեջ, որոնք աշխատում են հայ-ռուսական հարաբերությունների համընթաց զարգացման դեմ»,- եզրափակում է հոդվածագիրը:

Սպասվում են տեղումներ
19 Նոյեմբերի 2018, 18:01 Սպասվում են տեղումներ
ՊԵԿ-ը պարզաբանում է
19 Նոյեմբերի 2018, 16:55 ՊԵԿ-ը պարզաբանում է
Պուտինը Ստամբուլում է
19 Նոյեմբերի 2018, 16:07 Պուտինը Ստամբուլում է
Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica