close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2018
+2°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2018
USD1485.09
GBP1624.17
EUR1554.26
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետք է ունենանք հստակ տեսլական, թե ինչ Երևան ենք ուզում տեսնել. Արգիշտի Գևորգյան

Քաղաքական

11 Սեպտեմբերի 2018, 15:12
 Պետք է ունենանք հստակ տեսլական, թե ինչ Երևան ենք ուզում տեսնել. Արգիշտի Գևորգյան

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ` շարունակվում են նախընտրական քարոզարշավներն ու քննարկումները  Երևան քաղաքի տարբեր ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ։ Այսօր «Մեդիա կենտրոն»-ում քննարկումն ուղղված էր Երևան քաղաքի դիմագծի և քաղաքաշինության խնդրին։ Հանդիպման ընթացքում տարբեր քաղաքական կուսակցություններից և դաշինքներից առաջադրված` ավագանու անդամության թեկնածուները ներկայացրեցին առաջնահերթ խնդիրներն ու առաջարկեցին տարբեր լուծումներ։

Անդրադառնալով թեմային` ՀՅԴ-ի կողմից առաջադրված թեկնածու Արգիշտի Գևորգյանը շեշտը դրեց Երևանում ավտոկայանատեղիների կառուցման խնդրին: «Մենք ունենք ավտոկայանատեղիների կառուցման անհրաժեշտություն, որի լուծման համար առաջարկում ենք կառուցել ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղիներ»,- նշեց նա։

Ըստ Գևորգյանի` Երևան քաղաքի շինարարական խնդիրներն առաջացել են այն բանից, որ քաղաքը չի ունեցել հստակ հեռանկար, թե ուր է գնում, և հարկավոր է մշակել հատուկ ռազմավարություն, թե հարյուր տարի հետո մեր քաղաքն ինչպիսին կլինի, իսկ դրա համար անհրաժեշտ է թիմային հսկայական աշխատանք։

Բանախոսներն անդրադարձան նաև բակերում ավտոկայանատեղիների, կցակառույցների վերացման խնդրին։ ՀՅԴ թեկնածուն ասաց, որ իրենք այս հարցի վերաբերյալ ունեն շատ կոշտ դիրքորոշում: «Մեր ծրագրերում կան կետեր, որոնց նպատակն է մանրամասնորեն ուսումնասիրել և քննել, թե որ բակերում և ինչ միջոցներ են անհրաժեշտ կցակառույցներն ապամոնտաժելու և քանդելու համար»,- հայտնեց Գևորգյանը։

«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Արսեն Կարապետյանը խոսեց բազմահարկ բնակելի շենքերի կառուցման խնդրից` նշելով, որ դա գլոբալ խնդիր է, և լուծումը քաղաքաշինական կառավարման սկզբունքը փոխելն է: «Պետք է աշխատել այնպես, որ ներդրողը կարողանա իր հաշվարկները կատարել և հասկանա` որ մասում է անհրաժեշտ շինություն կառուցել։ Եվ որպեսզի խուսափենք բնակիչների և ներդրողների միջև հնարավոր կոնֆլիկտից, պետք է ունենալ քաղաքի ընդհանուր զարգացման ռազմավարություն»,- նշեց նա։

 Ըստ «Լույս» դաշինքից ավագանու թեկնածու Անի Սամսոնյանի` առաջնահերթ խնդիրը Երևանում՝ փոքր կենտրոնում, բեռնաթափման անհրաժեշտությունն է: «Սա խոսում է այն մասին, որ Երևանում համայնքային համաչափ զարգացման կառավարումն արդյունավետ չի գործել»,- նշեց նա։ Անի Սամսոնյանն առաջարկեց ստեղծել համապատասխան օրենսգիրք, որով կարգելվի կենտրոնում բազմաբնակարան շենքերի կառուցումը։

Սպասվում են տեղումներ
19 Նոյեմբերի 2018, 18:01 Սպասվում են տեղումներ
ՊԵԿ-ը պարզաբանում է
19 Նոյեմբերի 2018, 16:55 ՊԵԿ-ը պարզաբանում է
Պուտինը Ստամբուլում է
19 Նոյեմբերի 2018, 16:07 Պուտինը Ստամբուլում է
Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica