close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+20°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տեղի է ունեցել գաղտնալսում. վարչապետը՝ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի` աղմուկ հանած ձայնագրության մասին

Քաղաքական

11 Սեպտեմբերի 2018, 15:06
 Տեղի է ունեցել գաղտնալսում. վարչապետը՝ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի` աղմուկ հանած ձայնագրության մասին

Ես ասել եմ, որ հրաժարվում եմ դատական համակարգին տալ հրահանգներ, բայց դա չի նշանակում, որ տարբեր մարդիկ չեն զանգել ու ասել՝ «այս մի գործով ինչ անենք», «վայ, վախենում ենք, ինչ անենք». ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով համացանցում հայտնված` ՀՔԾ պետի ու ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի ձայնագրությանը:

Նա նշեց, որ իր մոտ է հրավիրել Վանեցյանին և նրան հանձնարարել մամուլի ասուլիսով հանդես գալ ու պատասխանել լրագրողների հարցերին: «Ես հիմա մանրամասներին չեմ անդրադառնա՝ ինչ ասաց ԱԱԾ պետը, ինչն ինչպես է հնչում: Սա դեռ մի կողմ, եկեք հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել: Չնայած իրավաբաններն ավելի լավ կասեն, բայց, իմ նախնական գնահատմամբ, տեղի է ունեցել գաղտնալսում՝ ո՞վ է արել, ի՞նչ նպատակով, արդյո՞ք իրավունք ունեցել է նման բան անելու: Ես կարծում եմ, սրա պատճառն այն է, որ դեռևս օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքին հայտարարել եմ, որ Մարտի 1-ի գործը բացահայտվել է: Մարդիկ զգում են, և այդ մարդկանց անունները կոնկրետ են՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Տարոն Մարգարյան… Եվ փորձում են խոչընդոտել մեր աշխատանքին»,- ասաց Փաշինյանը:

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica