close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ելք»-ից ինձ հետ ամենահաճախը շփվում է հենց Նիկոլ Փաշինյանը. Աշոտյան

Քաղաքական

11 Սեպտեմբերի 2018, 12:54
 «Ելք»-ից ինձ հետ ամենահաճախը շփվում է հենց Նիկոլ Փաշինյանը. Աշոտյան

Միակ բանը, որ ստացվել է Նիկոլ Փաշինյանի մոտ այս ընթացքում, ՀՀԿ-ի դեմ պայքարելն է. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը` անդրադառնալով երեկ քարոզարշավի ժամանակ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին:

Մասնավորապես` երեկ Փաշինյանը հայտարարել էր, թե հեղափոխությանը սատարած որոշ ուժեր «այսօր քուչեքում ու ռեստորաններում բանակցում են ՀՀԿ-ի հետ»:

«Անգամ այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն չի մասնակցում ընտրություններին, էլի Նիկոլ Փաշինյանը պայքարում է ՀՀԿ-ի դեմ: Կարծում եմ, որ երկրի վարչապետից հասարակությունը շատ ավելի մեծ ակնկալիքներ ունի, քան հավերժական պայքարն է նախորդ իշխանությունների դեմ»,- ասաց Աշոտյանը:

Ըստ նրա` Փաշինյանը փաստացի «փուռն է տալիս» իր այսօրվա դաշնակիցներին: «Նրա ակնարկը վերաբերում էր կառավարության մաս կազմող տարբեր քաղաքական ուժերին, բայց ակնհայտ է, որ դա ՀՀԿ-ին չէր վերաբերում: «Ելք»-ից ինձ հետ ամենահաճախը շփվում է հենց Նիկոլ Փաշինյանը՝ տարբեր միջազգային ֆորմատներով, նաև` իր նախաձեռնությամբ: Բայց ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը փուռն է տալիս իր քաղաքական դաշնակիցներին և պատրաստ է ամեն ինչ անելր, որ իր թեկնածուի համար ապահովի այն առավելագույն ձայները, որոնք իրեն թև ու թիկունք կտան արտահերթ խորհրդարանական ընտրություններում»,- ասաց Աշոտյանը:

Այն հայտարարությունը, թե ՀՀԿ-ի հետ բանակցում են տարբեր ուժեր, ըստ Աշոտյանի, զարմանալի է այն լրահոսի ներքո, որ ՔՊ-ի, «Իմ քայլի» գրասենյակներում նախկին ՀՀԿ-ական ակտիվիստներ են ներգրավվում: «Եթե այս պահի դրությամբ որևէ քաղաքական ուժի սատարող նախկին ՀՀԿ-ականներ կան, ապա ամենաշատը նրանք հենց «Իմ քայլը» դաշինքի շտաբներում են»,- ընդգծեց նա:

Աշոտյանը նշեց, որ  ունի որոշակի տեղեկություններ, թե ինչպես են նախկին ՀՀԿ-ական ակտիվիստներն աշխատում «Իմ քայլը» դաշինքի համար:

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica