close
Եղանակը Երևանում
21 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թևոսյան փողոցում «Մերսեդեսը» վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու, ովքեր տեղում մահացել են

Հասարակություն

11 Սեպտեմբերի 2018, 12:40
 Թևոսյան փողոցում «Մերսեդեսը» վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու, ովքեր տեղում մահացել են

Սեպտեմբերի 11-ին, ժամը 10:44-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցում տեղի է ունեցել վրաերթ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) վրաերթի է ենթարկել անձը չպարզված 2 քաղաքացու, ովքեր տեղում մահացել են, ինչից հետո մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլ.սյանը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica