close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+22°
+24°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կան ուժեր, որոնք ներկայանում են որպես հեղափոխության պաշտպան, բայց գաղտնի բանակցում են ՀՀԿ-ի հետ. Փաշինյան

Քաղաքական

10 Սեպտեմբերի 2018, 22:50
 Կան ուժեր, որոնք ներկայանում են որպես հեղափոխության պաշտպան, բայց  գաղտնի բանակցում են ՀՀԿ-ի հետ. Փաշինյան

Այսօր «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանց անուններ տալու, խոսեց որոշ քաղաքական ուժերի մասին, որոնք,  իրենց հեղափոխական են ներկայացնում, սակայն գաղտնի բանակցություններ են վարում ՀՀԿ-ի հետ` հեղափոխության արդյունքները տապալելու նպատակով:

Նա նախ մեջբերեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի աղմկահարույց արտահայտություններից մեկը, թե «Մենք սպիտակ ուժեր ենք ու պայքարում ենք սև ուժերի դեմ»: Ըստ Փաշինյանի, առաջին հայացքից դա ոչ ճիշտ ձևակերպում էր, սակայն հետո իր համար պարզ դարձավ, որ ձևակերպումը հիմքեր ունի:

«Կան քաղաքական ուժեր, որոնք իրենց ներկայացնում են որպես հեղափոխության պաշտպան, առաջամարտիկ, և այսօր գնացել են, խորհրդարանում են բանակցում հանրապետականների հետ, քուչեքում են բանակցում հանրապետականների հետ, ռեստորաններում են բանակցում հանրապետականների հետ, թե բա տղերք, կլինի՞, դուք էս ընտրություններում ձեր ընտրակեղծարարական ռեսուրսով մեզ պաշտպանեք,  մենք էլ որ հաղթենք քաղաքապետարանի ընտրություններում, ընենց կանենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չունենան»,– ասաց Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի, այդ ուժերը միայն հեղափոխության հաղթանակից հետո իրենց հայտարարեցին ամենաթունդ հեղափոխականներ, իսկ մինչեւ այդ հեղափոխության դեմ խոսում էին:

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica