close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2019
USD1485.81
GBP1625.67
EUR1553.43
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետպատվերով բուժվող հիվանդի համար բժշկին վճարման մեխանիզմը փոխվում է

Հասարակություն

10 Սեպտեմբերի 2018, 22:28
 Պետպատվերով բուժվող հիվանդի համար բժշկին վճարման մեխանիզմը փոխվում է

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների հիվանդանոցային ծառայություններում աշխատանքի վարձատրության նվազագույն չափաքանակներն առողջապահության նախարարի հրամանով վերանայվում են:

Ինչպես տեղեկացնում են առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պետական պատվերի դեպքեր սպասարկող բժշկի աշխատավարձի հաշվարկի հիմքում հետայսու կիրառվելու է յուրաքանչյուր ավարտված հիվանդանոցային դեպքի համար վարձատրման ձևաչափը, այսինքն` բժիշկը սկսում է աշխատավարձ ստանալ ամեն բուժված դեպքի հաշվարկով` ըստ այդմ ստանալով բուժման համար պետության կողմից փոխհատուցված գումարից որոշակի տոկոս: Ի դեպ, այդ տոկոսը մարզային բժիշկների համար բարձրացվել է միջինում 5 տոկոսով` այդպիսով որոշակիորեն խթանելու մարզերում աշխատելը:

Նախկինում նման պարագայում կիրառվում էր հիմնականում դրույքաչափով վարձատրման սկզբունքը, ինչը բացառում էր պետպատվերով բուժվող հիվանդներին սպասարկելու շահագրգռությունը:

Նախարարի հրամանը միտված է միաժամանակ փոխել պետպատվերով բուժվող հիվանդների հանդեպ երբեմն բժիշկների կողմից ցուցաբերվող անտարբեր վերաբերմունքը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել են քաղաքացիները, և ինչը վերացնելու հստակ նպատակադրման մասին բազմաթիվ առիթներով հայտարարել է անձամբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

ԱԺ նիստն` ուղիղ
18 Հունվարի 2019, 10:01 HES_VIDEOԱԺ նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica