close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+6°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լուծումների համար պետք է միտք, կամք և ուժ, որը ՀՅԴ-ն ունի

Քաղաքական

10 Սեպտեմբերի 2018, 22:06
 Լուծումների համար պետք է միտք, կամք և ուժ, որը ՀՅԴ-ն ունի

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը ՀՅԴն տվեց Արամ Մանուկյանի արձանի մոտից:

Դաշնակցության ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանը ելույթում նշեց, որ քարոզարշավի մեկնարկի տեղը պատահական չէ ընտրված. 1918 թվականին Արամ Մանուկյանը կարողացավ համախմբել երևանցիներին, մեր ժողովրդին և հաղթանակ տանել Սարդարապատի հերոսամարտում: Այն ժամանակ Երևանը դեռևս Հայաստանի մայրաքաղաքը չէր, քանի որ Հայաստանն անգամ անկախ պետություն չէր:

«Մենք Արամի տեսակն ենք` պայքարող տեսակ, միավորող տեսակ»,- ասաց Մանուկյանը եւ վստահեցրեց, որ ՀՅԴ-ն կարող է համախմբել երեւանցիներին:

Ըստ նրա` սպասվում է դժվար աշխատանք, և ամբողջ թիմով երևանցիներին են ներկայացնելու իրենց ծրագիրը` Երևանի տեսլականը:

ՀՅԴ անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հայտնեց, որ իրենք պատրաստվում են նոր էջ բացել Երևանի պատմության մեջ:

«Մինչև սեպտեմբերի 22-ը մենք ներկայացնելու ենք մեր ծրագրերը, մեր մոտեցումները, որոնք կիրականացնենք, երբ հաղթենք այս ընտրություններում: Իսկ մենք չենք կասկածում, որ կհաղթենք: 2800-ամյա Երևանի պատմության մեջ եղել են տարբեր էջեր: Այս էջը բեկումնային է լինելու մեր մայրաքաղաքի համար»,- ասաց նա:

Խաչատրյանի խոսքով` Երևանը բազմաթիվ խնդիրներ ունի, իսկ իրենք ունեն դրանց լուծման տարբերակները:

«Որևէ մեկիս չի բավարարում հանրային տրանսպորտի վիճակը, կանաչ տարածությունների սակավությունը, կեղտը, որը տեսնում ենք Երևանի փողոցներում: Բողոքելու համար շատ բան պետք չէ: Լուծումների համար պետք է միտք, կամք և ուժ, որը մենք ունենք, ու պատրաստ ենք դրանք օգտագործել ի շահ Երևանի»,- նշեց նախարարը:

ՀՅԴ ցուցակի չորրորդ համարը` Հայ օգնության միության` ՀՕՄ-ի կենտրոնական վարչության անդամ Ալեսյա Բեջանյանը ելույթում նշեց, որ բոլորը պետք է գործեն «հանուն»-ի սկզբունքով` հանուն հայրենիքի, ընդ որում` ՀՅԴ-ն միշտ է գործել այդ սկզբունքով: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ-ի կարգախոսն է` «Միասին` հանուն Երևանի»:

«Երևանը պետք է լինի համահայկական մայրաքաղաք, լինի ամեն հայի մայրաքաղաքը: Մենք ունենք փորձ և աշխարհասփյուռ մեր կառույցի միջոցով բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել, օրինակ` մեր ջանքերով կարողացել ենք աշխարհի տարբեր կետերում գտնել քույր քաղաքներ Սիսիանի, Կապանի, Վանաձորի, Շուշիիհամար: Եվ այդ քույր քաղաքները աջակցության ձեռք են մեկնել մեր քաղաքներին»,- ասաց Ալեսյա Բեջանյանը:

Նրա խոսքով` ՀՅԴ թիմը հավակնոտ է, ծրագիրը` նույնպես: Թիմում շատ են պրոֆեսիոնալները, հայրենասերները` նույնպես: «Մենք վստահ ենք, որ հաջողելու ենք, և մեր հաջողությունից է կախված երևանցու հաջողությունը»,- ասաց Բեջանյանը:

ՀՅԴ քարոզարշավը մեկնարկեց քայլարշավով: Ավագանու թեկնածուները 10 օր կշրջեն Երևանի բոլոր համայնքներով:

Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica