close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+2°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինձ համար Երևանը սրտից բացի նաև հոգի ունի. Արգիշտի Գևորգյան

Քաղաքական

10 Սեպտեմբերի 2018, 21:17
 Ինձ համար Երևանը սրտից բացի նաև հոգի ունի. Արգիշտի Գևորգյան
ՀԵՄ-ի կենտրոնական վարչության նախագահ, առաջիկա Երևանի ավագանու ընտրությունների թեկնածու։
 
Մասնագիտությամբ՝ նախագծող ճարտարագետ
 
Սիրած վայրը Երևանում` Հրազդանի կիրճի հետ մանկությունս է ասոցացվում։ Երբեմն դասից փախնում ու տղեքով գնում էինք լողալու Բիձեքի գյոլում։ Աբովյան փողոցի հետ էլ ավելի գիտակից տարիքս եմ կապում՝ ուսանողական տարիներս։Հա ի դեպ լավ հիշում եմ, թէ իմ ուսանող տարիներին ինչպես էր քանդվում քաղաքը ու կառուցվում Հս․ պողոտան։ Տխրեցնող էր շատ ․․․ Հատուկ վերաբերմունք ունեմ Զորավոր եկեղեցու հանդեպ՝ իր այգու ու շրջապատող շենքերի հետ։ Այդ տարածքը լրիվ երևանյան էներգիա ունի իր մեջ։
 
Ո՞ր քաղաքին կնմանեցնես Երևանը: 
 
Երևանը չեմ ցանկանա նմանեցնել ոչ մի քաղաքի, Երևանն ուրիշի չի էլ նմանվի։ Շատ յուրահատուկ ու հայկական դեմք ունի Երևանը, կամ գոնե նախատեսված էր, որ կունենա ․․․ Երգում, որ ասվում է, Երևան սրտից բացի դու ունես նաև հոգի, դա ինձ համար լրիվ այդպես է։ Ուղղակի պետք է խիստ ուշադրության արժանացնել բոլոր հին, պատմական ու մշակութային արժեք ունեցող շենքերին, հետևել քաղաքի համաչափ զարգացմանը, որ դիմագիծը չկորի։
 
Սիրած ճարտարապետը` ուսանողական տարիներին տարված էի Զահա Հադիդով ու Գաուդիով։ Բայց վերջին տարիներին առիթ ունեցա շփվել ճարտարապետներ Ալբերտ Աճեմյանի ու Արթուր Մեսչյանի հետ, ովքեր մեծ ազդեցություն ունեցան իմ աշխարհայացքի վրա։ Շատ քչախոս, բայց ամեն ասված բառի հետևում լիքը ասելիք ունեցող մարդկանցից են։
 
Սիրած երևանցին` Կարա Բալա
 
Երևանի մասին սիրած երգը Ֆորշ՝ «Երևանը մենք ենք»
Հայացք՝ խոսքից խոսուն
11 Դեկտեմբերի 2018, 22:55 Հայացք՝ խոսքից խոսուն
 Խաշուկջին` տարվա մարդ
11 Դեկտեմբերի 2018, 17:24 Խաշուկջին` տարվա մարդ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica