close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+6°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանն ու Վրաստանը թևակոխում են մի շրջան, որը կարելի է բնութագրել որպես եղբայրական և գործընկերային. Արմեն Սարգսյան

Քաղաքական

10 Սեպտեմբերի 2018, 17:40
 Հայաստանն ու Վրաստանը թևակոխում են մի շրջան, որը կարելի է բնութագրել որպես եղբայրական և գործընկերային. Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Նախագահ Սարգսյանը ողջունել է վարչապետ Բախտաձեի եւ նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծելով, որ Հայաստանի ու Վրաստանի բարեկամությունը պատմական խորն արմատներ ունի: «Երկու երկրներն այսօր թեւակոխում են նորագույն պատմության մի շրջան, որն առանց վարանելու կարելի է բնութագրել որպես եղբայրական եւ գործընկերային: Իհարկե, այս լուրջ պատմական հարստությունը նախադրյալներ է ստեղծում գործընկերության նոր ուղղություններ նախանշելու եւ իրականացնելու համար: Ներկայումս մեր քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, սակայն առկա է չիրացված մեծ ներուժ, հատկապես՝ տնտեսության ոլորտում: Վստահ եմ, որ Ձեր այս այցելությունը նոր խթան է հանդիսանալու մեր երկկողմ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար»,-նշել է նախագահ Սարգսյանը:

Վրաստանի վարչապետն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ առանձնահատուկ պատիվ է վարչապետի կարգավիճակով հյուրընկալվել Հայաստանում: «Այս տարին խորհրդանշական է եւ՛ Հայաստանի, եւ՛ Վրաստանի համար, քանի որ մեր երկու երկրները նշում են Անկախության հռչակման 100-ամյա հոբելյանները: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել նաեւ սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ: Մեր քաղաքական հարաբերությունները, ինչպես նշեցիք, բարձր մակարդակի վրա են գտնվում, սակայն տնտեսական բնագավառում իսկապես ունենք չօգտագործված ներուժ: Այսօր իմ գործընկերների հետ մանրամասնորեն խոսել ենք համագործակցության ուղղությունների մասին»,- նշել է վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ ավելացնելով, որ առաջիկայում միջկառավարական հանձնաժողովների համատեղ նիստ է նախատեսվում, որի ընթացքում կնախանշվեն տնտեսական զարգացման ուղիները:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են, որ երկու երկրների միջեւ առկա է համագործակցության լայն դաշտ եւ երկուստեք փոխգործակցությունն ընդլայնելու ձգտում: Մասնավորապես նշվել է գիտության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ տնտեսության այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականցման կարեւորությունը:

Հանդիպման ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին:

Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica