close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2018
+4°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Մարդիկ սիրում են ինձ» կարգախոսով փորձել քանդել պետության հիմքերը` վտանգավոր է. Աշոտյան

Քաղաքական

10 Սեպտեմբերի 2018, 16:07
 «Մարդիկ սիրում են ինձ» կարգախոսով փորձել քանդել պետության հիմքերը` վտանգավոր է. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանն այնքան հագեցած ու հոգնեցուցիչ այց է ունեցել, այնքան լարված է եղել այցի ընթացքում և հետո, որ մոռացել է`  երկրում կա ՀՀ գործող Սահմանադրություն, և իր քաղաքական ցանկությունները պետք է ինստիտուցիոնալիզացնել բացառապես Սահմանադրության շրջանակներում: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Փաշինյանի` «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցի այն հայտարարությանը, թե չի բացառում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն նաև այս տարի:

Իսկ թե ինչո՞ւ ՀՀԿ-ն չի ցանկանում սահմանադրական փոփոխություններ, Աշոտյանն ասաց. «Եթե մի գեղեցիկ խելացի աղջկա ասում են` դու պետք է պսակվես, ինքը ի՞նչ պետք է ասի` այո՞, եթե չգիտի, թե ում հետ, ինչ պայմաններում, ինչ ընտանիքի մարդ է: Օրինակը շատ կենցաղային էր, բայց` տիպիկ, որովհետև սահմանադրական փոփոխություններ կոչվածը, եթե բացառապես նպաստելու է գործող իշխանությունների վերարտադրությանը, ապա կրկնում են այն արատավոր պրակտիկան, որի մեջ նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր մեզ: Եթե սահմանադրական փոփոխությունները տալու են պետության զարգացման հնարավորություն, ապա խորհրդարանական հանրապետության մոդելից որևէ մեկը, անգամ` գործող կառավարությունը իր հանրային ելույթներում չի հրաժարվել: Սահմանադրությունը փոխել վերարտադրվելու համար, կարծում եմ, բնորոշ է Ադրբեջանին, Թուրքմենստանին, այն երկրներին, որտեղ սահմանադրությունները փոխվում են վերարտադրության համար»:

Աշոտյանը հիշեցրեց, որ իրենց ժամանակին մեղադրում էին այդ նույն տրամաբանությամբ սահմանադրություն փոխելու մեջ: «Այդ փորձերը` օրակարգը շեղելու Նիկոլ Փաշինյանից, որը խրված է բազմաթիվ պրոբլեմների մեջ և փորձում է իր հաջողություններն ամրագրել` բացառապես պայքարելով նախկինների ուրվականի դեմ, այդ մարտավարությունը տապալված համարենք, որովհետև 100 օր անց, կարծում եմ, «Սերժի ժամանակ ինչու այդպես չէր» հեշթեգն այլևս ակտուալ չէ»,- ասաց նա:

Աշոտյանը շեշտեց, որ սահմանադրությունները չեն կարող փոխվել` ելնելով այս կամ այն անձի քաղաքական նկրտումներից ու ցանկություններից: ««Մարդիկ սիրում են ինձ» կարգախոսով փորձել քանդել պետության հիմքերը, սեփական քաղաքական շահերով թելադրել պետության ապագան, առնվազն անպատասխանատու է, եթե չասեմ` նաև վտանգավոր»,- եզրափակեց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica