close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանի վարչապետի կողմից շատ ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել. Փաշինյան

Քաղաքական

10 Սեպտեմբերի 2018, 15:18
 Վրաստանի վարչապետի կողմից շատ ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել. Փաշինյան

Տեղեկացրել էինք, որ այսօր պաշտոնական այցով Երևան է ժամանել Վրաստանի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեն, ով հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր շատ կարևոր խոսակցություն են ունեցել Բախտաձեի հետ և երկու երկրների հետագա համագործակցության վերաբերյալ բավականին հավակնոտ խնդիրներ ձևակերպել:

«Մենք խնդիր ունենք տնտեսական կոմպոնենտը համապատասխանեցնելու մեր հարաբերությունների բովանդակային մակարդակին: Համատեղ քննարկել ենք տրանսպորտային, տնտեսական և քաղաքական փոխգործակցության հարցեր: Վրաստանի վարչապետի կողմից շատ ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել, և մենք լիովին պաշտպանում ենք այդ ծրագիրը: Առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի մակարդակի, և սա թեմա է, որի նկատմամբ բոլորս կարող ենք դիրքավորվել, ունենալ ճանապարհային քարտեզ»,- ասաց Փաշինյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ առաջիկայում տեղի կունենա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica