close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+21°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանի Պասանաուրի գյուղի մոտ ավտովթարի հետևանքով տուժած հայերից մեկը մահացել է

Հասարակություն

10 Սեպտեմբերի 2018, 13:31
 Վրաստանի Պասանաուրի գյուղի մոտ ավտովթարի հետևանքով տուժած հայերից մեկը մահացել է

Սեպտեմբերի 8-ին, ժամը 16:14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 14:20-ին Վրաստանի Դուշեթի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «MAN» մակնիշի  բեռնատարը (վարորդը՝ Գոռ Խաչատուրյան, ծնված 1989 թ., ՀՀ քաղաքացի) և «Samara» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ստեփան Կիրակոսյան, ծնված 1963 թ., ՌԴ քաղաքացի):

«Samara» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է, իսկ ուղևորները՝ ՌԴ քաղաքացիներ Ստեփան Կիրակոսյանը (ծնված 2015 թ.), Սուսաննա Ավետիսյանը (ծնված 1989 թ.) և Դավիթ Կիրակոսյանը (ծնված 1988 թ.), տեղափոխվել են Դուշեթիի հիվանդանոց: Սուսաննա Ավետիսյանն այնուհետև տեղափոխվել է Թբիլիսի քաղաքի «Կինեո» ԲԿ, իսկ Ստեփան Կիրակոսյանը՝ «Ցիցիշվիլի» ԲԿ: Բժիշկները Ստեփան Կիրակոսյանի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Սուսաննա Ավետիսյանինը և Դավիթ Կիրակոսյանինը՝ կայուն:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Արտաքին գործերի նախարարության և Առողջապահության նախարարության ներկայացուցիչներին:

Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica